Դոմինոյի վտանգшվոր էֆեկտը ինչ է կшտարվել Սոթքում ինչպես են հшսել ադրբեջանցիները

Իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքները պարզաբանել է Հայաստանի ՊՆ-ն կապված Վարդենիս Սոթքի հանքավայր ադրբեջանական ներխուժման մասին տեղեկությունների հետ որ տարածվեցին նոյեմբերի 26-ի երեկոյան տեսանյութերի հետ միասին: Ըստ տեղեկությունների որ հայտնել էին Սոթքի դպրոցի տնօրենը համայնքապետը կամ հանքի աշխատակիցներ ադրբեջանցիները մտել են հանքի տարածք և պահանջել են հեռանալ ասելով որ դա ադրբեջանական տարածք է

Վարչապետի խոսնակը հերքել է թե ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, բայց լուրերը շրջանառվել և, ըստ էության, տեսանյութերով հաստատվել են որ ադրբեջանցիները առնվազն շատ մոտեցել են հանքին: ՊՆ-ն պարզաբանել է որ քանի որ ԽՍՀՄ-ից հետո ըստ էության չի եղել հայ-ադրբեջանական սահման այդ հատվածում և եղել է Հայաստան-Արցախ այժմ ադրբեջանցիներին հանձնելուց հետո կա սահմանագծման անհրաժեշտություն: Այդ ամենն անշուշտ հասկանալի է սակայն անհասկանալի է թե ադրբեջանցիները ինչպես են անարգել հասել մինչև Սոթք: Խոսքն այն մասին չէ որ նրանք պետք է հասնեին այսպես ասած մարտերով

Հարցն այն է որ Հայաստանի կառավարության համար որը ստորագրել է եռակողմ համաձայնագիրը և, ըստ այդմ Քարվաճառի հանձնման ժամանակացույցը, խնդիրը պետք է լիներ կանխատեսելի: Եվ կանխատեսելի լինելով, այն պետք է լիներ իր զգայունությամբ հասկանալի: Հետևաբար չպետք է լիներ այսպես ասած տեղեկատվական անակնկալ և Սոթքի հանքավայրի աշխատակիցների ու բնակիչների համար չպետք է լիներ ադրբեջանցիների անսպասելի այց: Նրանք չպետք է հասնեին Սոթքի հանք և առավել ևս առաջացնեին աժիոտաժ

Ըստ այդմ, միանգամայն հասկանալի լինելով բացատրությունը սահմանագծման անհրաժեշտության վերաբերյալ այդուհանդերձ անհասկանալի է որ խնդիրը հանկարծ դառնում է անակնկալ հարցադրումներով հանդերձ ինչպես են ադրբեջանցիները հասել այդտեղ: Այս պատկերն ավելանում է Արցախում ևս սահմանագծման անորոշություններին որ արձանագրվում են այս օրերին թե գյուղերի թե գյուղերին կից տարածքների վերաբերյալ: Այդ ամենն էլ իր հերթին առաջացնում է հարցեր թե որքանով է հայկական կողմը տիրապետում իրավիճակին դրա զարգացումներին: Սա ընդհանրապես առաջացնում է հարցեր այսպես կոչված եռակողմ համաձայնագրի հետ կապված այն իմաստով թե ստորագրությունից ու պարտավորություններից բացի հայկական կողմն այդ համաձայնագրում կա որպես որևէ իրավասություն ունեցող սուբյեկտ

Սրանք հարցեր են որոնք էապես առնչվում են թե ազգային անվտանգությանը թե հանրային տրամադրություններին և թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարկին պետական արժանապատվությանը: Տպավորություն է որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգը ընդհանրապես: Համենայնդեպս ստեղծված են այդպիսի տպավորության բոլոր նախադրյալները և դրանք չչեզոքացնելու պարագայում դոմինոյի խիստ վտանգավոր էֆեկտը կարող է բերել լրջագույն հետևանքների

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика