Դուք էլ հիմш հասկшնում եք թե ժամшնակին ես ինչքшն ճիշտ էի Նունե Եսшյան

Այս օրերին մտավորականները ակցիաներ են կազմակերպում ՀՀ-ում գործող դեսպանատների կառույցների մոտ պահանջելով գերիների հարցին անհապաղ լուծում տալ։ Նրանց են միացել մտավորականներ ովքեր ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնած և գովաբանում էին նրան սակայն այս օրերին ափսոսանք են հայտնում իրենց քայլերի մասին։

ArmDaily.am-ը ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանից հետաքրքրվեց թե արդյոք կմիանա իր գործընկերներին ընկերներին. Ոչինչ չունեմ ասելու այդ մասով։ Իրենք ուզում գնում են լավ են անում։ Հարցին թե ինչպես է գնահատում իրավիճակը Եսայանը նշեց. Դուք էլ հիմա հասկանում եք թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի։ Էն ժամանակ չէր հասկացվում երևի հիմա մի քիչ սթափվեն ու հասկանան որ իմ խոսքերը միշտ ճիշտ են եղել։ Հիմա էլ ինչ ասեմ։

Դիտարկմանը թե այս իրավիճակից դուրս գալու ինչ ելքեր է տեսնում երգչուհին նկատեց. Իրավիճակից դուրս գալը բարիանալն է։ Որ օրը որ ֆեյսբուքում վատ մեկնաբանություն չի լինի մեր ազգը կդառնա նորմալ ազգ ու առաջ կգնա։ Ուզում եք նորմալ ազգ լինենք ուրեմն պետք է ֆեյսբուքը փակենք գցենք այն կողմ այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика