Դուք կմոռանաք հազի և մրսածության մասին այս բնական դեղամիջոցի շնորհիվ

Երեխա ժամանակ կրտսեր եղբայրս մեծ խնդիրներ ուներ մրսածության և ընդհանրապես թոքային բոլոր հիվանդությունների հետ: Մի փոքր քամի, և նա իսկույն հիվանդանում է՝ ուժեղ հազում էր: Այդպես եղավ այնքան ժամանակ, մինչև տատս սկսեց զբաղվել եղբորս առողջությամբ: Առաջին հերթին բուժեց եղբորս հերթական բրոնխիտից և ծանր հազից՝ լոռամրգի-կիտրոնի թուրմով և լոգանքի պրոցեդուրաներով: Նա արագ լավացավ, բայց տատս չհանգստացավ և պատրաստեց հատուկ սոխի մուրաբա` եղբորս համար: Զարմանալիորեն, դրանից հետո եղբորս ամբողջ մրսածությունն ու բրոնխիտներն անհետացան:

Սոխի այս առողջարար մուրաբայի պատրաստման համար պահանջվում է կարմիր/մանուշակագույն սոխ, շաքարավազ, կիտրոն և մեղր: Սկսելու համար, մետաղական տապակի մեջ, շաքարավազը սկսեք տաքացնել միջին ջերմաստիճանում՝ անընդհատ խառնելով այն: Դրանից հետո ավելացրեք սոխը՝ մանր կտրատած: Մի փոքր տապակելուց հետո ջուր ավելացրեք: Հետագայում անհրաժեշտ է, որ այս խառնուրդը եփվի ցածր ջերմության վրա: Անընդհատ խառնեք, որպեսզի չվառվի:

Եփեք այնքան ժամանակ, որպեսզի ջրի շուրջ մեկ երրորդը գոլորշիանա: Թույլ տվեք դեղը մի փոքր սառչի և դրան ավելացրեք կիտրոնի հյութ, մեղր և ամեն ինչ մանրակրկիտ խառնեք: Թողեք հանգստանա խոհանոցում սենյակային ջերմաստիճանում ամբողջ գիշեր: Առավոտյան մնում է, որ քամեք և լցնեք շշի մեջ: Կերեք ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ: Որպես մրսածության և թոքերի հիվանդությունների պրոֆիլակտիկա, դեղն ընդունեք առավոտյան ուտելուց առաջ և այլևս ոչ մի հիվանդություն Ձեզ չի անհանգստացնի:

Հաջորդը․ Կես կիլոգրամ կարմիր սոխ, 0,5 կգ շաքարավազ, երկու կիտրոն, մեկ ու կես լիտր ջուր և յոթ ճաշի գդալ մեղր: Եվ որպես բոնուս՝ լոռամրգի-կիտրոնի բուժիչ թուրմ, որը ծառայում է որպես ուժեղ միջոց կանխելու մրսածությունն ու թոքերի հիվանդությունները: 0,5 կգ լոռամիրգ, 300 գրամ սխտոր, մի քանի կիտրոն մանրացրեք բլենդերով: Այս խառնուրդին ավելացրեք 400 գր մեղր ու խառնեք ամեն ինչ: Ընդունեք երկու թեյի գդալ առավոտյան և երեկոյան չորս շաբաթ ուտելուց հետո:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика