Դուք նույնիսկ չեք կռահել,թե ինչ կարող է անել ձեր մարմնի հետ 3 բաժակ սուրճը մեկ օրում։Ինչը կարող է ավելի լավ լինել քան օրը սկսել անուշահոտ սուրճի համով:

Դուք նույնիսկ չեք կռահել,թե ինչ կարող է անել ձեր մարմնի հետ 3 բաժակ սուրճը մեկ օրում!Ինչը կարող է ավելի լավ լինել քան օրը սկսել անուշահոտ տտիպ սուրճի համով:Gallup-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ չափահաս բնակչության 60%-ը օրական խմում է մեկ բաժակ սուրճ:Ավելին,նրանց քառորդ մասը ընդունում է որ դա կախվածություն է:Սուրճի սիրահարների այս թիվը զարմանալի չէ:Ինչպես ամեն ինչում սուրճի դեպքում էլ պետք է իմանալ չափը և չչարաշահել այն: Բայց նրանք,ովքեր վայելում են սուրճը առողջ ծավալներով իրականում դրա օգնությամբ բարելավում են իրենց առողջությունը:5 հիվանդություններ որոնք վախենում են սուրճից ինչպես կրակից։

1:Լյարդի ցիռոզ Մի հուսացեք որ սուրճը կկանխի մարմնի ալկոհոլային թունավորումը:Բայց դա կարող է դրական ազդեցություն ունենալ լյարդի համար և կանխել այս սարսափելի հիվանդության զարգացումը:Եթե հավատում եք CNN ին օրական 2 լրացուցիչ սուրճի գավաթները կարող են 44% ով նվազեցնել լյարդի ցիռոզի զարգացման ռիսկը։

2:Շաքարախտ Շաքարախտը լուրջ հիվանդություն է,որը պետք է բուժվի բժշկական մասնագետների օգնությամբ: Այնուամենայնիվ սուրճը կարող է դառնալ 2 տիպի շաքարային դիաբետ կանխելու միջոցներից մեկը:Որոշ հետազոտություններ ցույց են տվել որ սուրճ խմողները,հատկապես նրանք ովքեր շատ սուրճ են խմում,շաքարախտի զարգացման ավելի ցածր ռիսկ ունեն,քան այլ մարդիկ գրում է WebMDը:Եվ չնայած ասում են որ հենց կոֆեինն է դիաբետի դեմ պայքարի առանցքային տարրը,հետազոտությունները ցույց են տալիս որ դա կոֆեին չէ այլ պարզապես սուրճը դրական ազդեցություն է ստեղծում։

3.Սրտային հիվանդություններ: Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռևս ուսումնասիրվում է և երբ խոսքը վերաբերում է սրտի առողջությանը,Դուք միշտ պետք է լսեք բժշկի առաջարկությունները:Սակայն,սուրճը ըստ էության կարող է օգտակար լինել սրտի մահացու հիվանդության կանխարգելմանը:Tech Times-ի «ամենօրյա սուրճը նվազեցնում է սրտի հիվանդություններից մահվան վտանգը» վերնագրով հոդվածում քննարկվում է հետազոտությունը որում ասվում էր Սուրճի կանոնավոր օգտագործումը ուղղակիորեն համաչափորեն կապված է սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգի հետ:Այնպես որ նրանք ովքեր մտահոգված են սրտի առողջությամբ,կարելի է հենց հիմա խմել մի բաժակ սուրճ։

4:Քաղցկեղ Չնայած հետազոտությունները դեռ շարունակվում են,ամերիկյան քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները հայտարարում են «Հետազոտությունները ցույց են տվել,որ սուրճի նման որոշ մթերքներ կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում»:Ակնհայտ է,որ սուրճը չի կարելի դեղամիջոց անվանել։ Այնուամենայնիվ,նրանք,ովքեր պարբերաբար սուրճ են խմում,կարող են աննկատ կանխել քաղցկեղի զարգացումը։

5.Պարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանդություն: Բացի ուղեղի նորմալ գործունեության պահպանումից սուրճը կարող է նաև օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման և Պարկինսոնի հիվանդության ախտանիշների դեմ պայքարելու համար:»Նոր հետազոտությունները ցույց են տալիս,որ օրական երեք բաժակ սուրճը կարող է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը տարեց մարդկանց մոտ, որոնք հիշողության վատթարացում են զգում պատմում է CBS News-ը: Ուսումնասիրությունը նաև նշում է,որ կոֆեինի ամենօրյա ընդունումը կարող է մեղմել Պարկինսոնի հիվանդության առաջացման ախտանիշները հիվանդների մոտ:Այս ուսումնասիրությունները կարող են շատ ուրախացնել նրանց,ովքեր ունեն այդ հիվանդությունների ժառանգման ռիսկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика