ԵԱՏՄ երկրների ղեկավшրները գшգաթնшժողովի ընթшցքում ընդունելու են մինչև 2025թ ինտեգրմшն ռազմшվարությունը

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կառույցի գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025 թվականի ինտեգրման ռազմավարությունը հնարավոր է նաև որոշում ընդունվի Ուզբեկստանին և Կուբային կառույցում դիտորդի կարգավիճակ տալու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին

Հայտնի է որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ընթանում է տեսակապի ձևաչափով: Ընդարձակ օրակարգ է բազմաթիվ փաստաթղթեր: Իհարկե համաճարակն իր հետքն է թողնում քննարկումների մեծ մասը նվիրված է լինելու համաճարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին որը հանձնաժողովը հաստատել է ամռանը

Օրակարգի հիմնական փաստաթուղթը հավանաբար կլինի մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա ընդգծել է որ ինտեգրումը չնայած համաճարակային բոլոր դժվարություններին շարունակում է զարգանալ և բարելավվել

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика