Եթե խնդիր լուծող եք նույն խնդիրն այստեղ է Գորիսում լուծեք Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան

Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,-ասաց բնակիչներից մեկը։Հեռվից լսել եմ,բայց կարեւոր եմ համարել այսօր այստեղ լինենք,ձեզ մոտ։Երեկ գանցել ենք Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։

Հիմա տարբերակներ կան,աբյց պետք է բանակցվեն։Ես չեմ կարող բանակցել,քանի որ ես Կառավարությա ներկայացուցիչ չեմ գործադիր չեմ,վարչապետ չեմ ԱԳՆ չեմ»,- նշեց պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւ հավելեց որ ինքը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր եկել է ժողովրդի մոտ։Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝այսօր մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել,որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика