Եթե ուզում եք բարձրացնել սեփական IQ-ն հետևեք այս խորհուրդներին

Սուրճ խմեք Իհարկե մշտապես քիչ քնելը և չափից շատ սուրճ օգտագործելը դեռևս ոչ մեկին օգուտ չեն տվել, բայց կոֆեինի կարճաժամկետ դրական արդյունքը դարձյալ հաստատել են վերջերս իրականացված հետազոտությունները:

Մի քիչ գինի Մարդկությունը խմելու իր բազմամյա պատմության ընթացքում իր համար ալկոհոլի բազմաթիվ դրական, ինչպես նաև բացասական ազդեցություններ է բացահայտել: Նորվեգացի գիտնականների վերջերս իրականացրած գիտափորձերն ապացուցում են, որ կանոնավոր կերպով գինի օգտագործողները (չափավոր քանակով) թեստերում մտածողական գործառույթների միջին ավելի բարձր ցուցանիշներ են ցույց տալիս, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում ալկոհոլից, այդ օրինաչափությունը հատկապես վառ է դրսևորվել կանանց մոտ:

Արև Արևի լույսի ավելցուկը վնասակար է մաշկի համար, բայց չարժե ամբողջությամբ խուսափել արևի ճառագայթներից. D վիտամինն օգտակար է ուղեղի համար: Գիտնականները փորձարկում են կատարել և պարզել են, որ արևային լոգանքների սիրահարներն ավելի լավ են հաղթահարել թեստային առաջադրանքը, քան D վիտամինի ցածր մակարդակ ունեցող կամավորները:

Թույլ տվեք, որ միտքը «հոսի» Որպեսզի գլուխն առավելագույն արդյունավետությամբ աշխատի, պետք է կարողանալ կենտրոնանալ կոնկրետ առաջադրանքի վրա. ուղեղն առավելագույնս ակտիվ է, երբ զբաղված է մեկ խնդրի լուծմամբ, եթե իհարկե դուք Հուլիոս Կեսարը չեք:

Գտնել տանը «կորած» առարկան Երբ մարդը սկսում է ինքն իր հետ շփվել, շատերը սովորաբար քունքի մոտ պտտում են մատը` ենթադրելով, որ նա ուղեղի խնդիրներ ունի: Այդ երևույթն ուսումնասիրելով` գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ բարձրաձայն մտածելն իրոք բարելավում է մտածողությունը:

Փորձարկման մասնակիցներին անհրաժեշտ է եղել ինչ-որ առարկա գտնել, միաժամանակ արձանագրել իրենց ռեպլիկների ազդեցությունը որոնման արդյունավետության վրա:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика