Եթե ուղղակի սիրուն մարդուն բերել նկարահանել են նա չի կարող լավ խաընկեր լինել․Էրմինա Զախարովան մասնագիտական կրթություն չունեցող խաղընկերների դադարի և Շիրազի Վարդում նկարահանվելու մասին

Դերասանուհի Էրմինա Զախարովան այճմ նկարահանվում է Շիրազի Վարդը հեռուստասերիալում։Սա երկարատև սերիալում հանդես գալու նրա առաջին փորձն է։Էրիմնան նախկինում նկարահանվել է «Ոսկե դպրոց» սիթքոմում ԿօօԿօօՌօօզ նախագծում և «Վերջին ուսուցիչը» 16 մասանոց հեռուստաֆիլմում։Այս նախագծում դերասանուհու խաղընկերուհին իր համակուրսեցին է՝Հռիփսիմե Սարգսյանը։Tert.am Life-ի հետ զրույցում Էրմինան նշեց,որ գործընկերուհու հետ ծանոթանալու և հարմարվելու անհրաժեշտություն չի եղել և խոսեց նոր թիմի հետ համագործակցելու, բարդությունների և տևական դադարների մասին։

««Շիրազի Վարդը» հեռուստասերիալում նկարահանվելու համար մասնակցել եմ քասթինգի,ինչից հետո առաջարկ ստացա։Մարմնավորում եմ կենտրոնական կերպարներից մեկի՝Շողերի ընկերուհուն։Շողերի դերակատար Հռիփսիմեի հետ ծանոթ ենք չորս տարի,միասին ենք սովորել,այդ տարիների ընթացքում շփվել ենք։Այդ առումով ավելի հեշտ էր հատկապես,որ թիմին առաջին սերիայից չէի միացել Սակայն կա նաև մի քանի բարդ հարց, քանի որ երկարատև սերիալում խաղալու առաջին փորձս է» ասաց դերասանուհին։Առանձնացնելով մի քանի դժվարություն Էրմինան ասաց․Նախ շատ բարդ է ամեն անգամ նոր թիմի հետ աշխատել։Ավելի քան երկու տարի ես համագործակցում էի Վաչե Թովմասյանի թիմի հետ։ Նրանք անչափ հարազատ էին դարձել,սովորել էի աշխատանքային ոճին ռիթմին Օրինակ այդ նախագծից Մհեր Մխիթարյանն իմ լավագույն ընկերներից է։Նույն ջերմությունն ու մտերմությունը ես տեսնում եմ «Շիրազի Վարդը» նախագծի թիմի մոտ,որովհետև իրենք էլ տարիների համատեղ աշխատելու փորձ ունեն։Ես իրենց մեջ նորեկ եմ ու փորձում եմ քիչ-քիչ հարմարվել»։

Անդրադառնալով այս նախագծում իր գրաֆիկին Էրմինան ասաց որ դա ևս նորություն է իր համար ու դեռ պետք է աշխատի որպեսզի կարողանա մտնել իր համար նոր ռիթմի մեջ․«Գրաֆիկն ինձ համար բավականին դժվար է,16 մասից բաղկացած նախագծում աշխատելը բոլորովին այլ էր։«Վերջին ուսուցչում»,բնականաբար,մենք ծանոթ էինք ամբողջ սցենարին գիտեինք թե ինչ է սպասվում ինչ ենք անելու կերպարն ինչ զարգացումներ է ունենալու։Երկարատև սերիալներում հերոսներն ընթացիկ են զարգանում ամբողջական չգիտենք ինչ է լինելու։Նման դեպքերում մի քանի գիծ ես պահում մյուս գծերը պետք է պատրաստ լինես փոխելու-ասաց Էրմինան ու հավելեց որ ցանկացած պարագայում կերպարը գտնելը բարդ ընթացք է սիթքոմում կերպարներն ավելի վառ են արտահայտված քան սերիալներում։ Սա լրացուցիչ աշխատանք է պահանջում»։

Դերասանուհին երբեմն դադարներ է ունենում։Անդրադառնալով այդ դադարներին Էրմինան ասաց որ փորձում է դրանք հօգուտ իրեն օգտնագործել «Երբ չեն լինում նկարահանման առաջարկներ կամ դադարներ եմ ունենում,փորձում եմ մասնագիական ակտիվության պակասը լրացնել ֆիլմեր դիտելով և ներկայացումների գնալով»։Հարցին թե ինչու է երբեմն առաջարկների պակաս ունենում Էրմինան պատասխանեց «Առաջարկների բացակայություն ու դադարներ, ցավոք սրտի, բոլոր դերասանների մոտ լինում է։Թատերական ինստիտուտն ավարտած շատ ուսանողներ կան որոնք առհասարակ չեն նկարահանվում չնայած տաղանդավոր են ունեն մասնագիտական կրթություն։Սա կապված է այն բանի հետ,որ դերասանի մասնագիտական կրթություն չունեցող մարդիկ շատ ավելի շատ են եթերներում։Կարծում եմ դա նորմալ չէ որովհետև յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ»։

Մանրամասն սկզբնաղբյուրում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика