Երկու բնական միջոց անքնությունից ազատվել և քունը կարգավորելու համր

Գիշերային հանգիստը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար, քանի որ թույլ է տալիս ինչպես հարկն է վերականգնվել ու ստանալ անհրաժեշտ էներգիան սպասվող օրվա համար։ Սա է պատճառը, որ քնի խանգարումների դեպքում մարդիկ դառնում են դյուրագրգիռ, իսկ քրոնիկ անքնությունը հանգեցնում է մի շարք խնդիրների զարգացման։

Անքնությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, իսկ ամռանը դրանց է միանում ևս մեկը՝ շոգ եղանակը, ինչի հետևանքով քունը կարգավորելը շատ ավելի դժվար է լինում։ Որպես կանոն նման դեպքերում մարդիկ կիրառում են հանգստացնող ու քնաբեր ազդեցությամբ օժտված տարբեր դեղամիջոցներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական վնասակար են և առաջացնում են մի շարք լուրջ կողմնակի բարդություններ։

Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բնական դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են, սակայն չեն պարունակում վնասակար բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ։ Նման բնական միջոցներից մեկը երիցուկի թուրմն է։ Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե։ Թուրմը քամել, քաղցրացնել մեղրով և խմել քնելուց առաջ։

Ոչ պակաս արդյունավետ կարող է լինել նաև պատրինջի թուրմով լոգանքը։ Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 3 ճաշի գդալ պատրինջը կես ժամ թրմել 2 բաժակ եռման ջրում, այնուհետև քամել, ավելացնել լոգանքի ջրին և քնելուց առաջ 15 րոպե տաք լոգանք ընդունել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика