Երկու բնական միջոց փորափքանքից ու ստամոքսում ծանրության տհաճ զգացողությունից ազատվելու համար

Փորափքանքն ու ստամոքսում ծանրության տհաճ զգացողությունը բավական հաճախ հանդիպող խնդիր են և որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործածությամբ: Այս խնդիրը կարող է շատ տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Նման խնդիրներից ազատվելու և տհաճ զգացողությունները մեղմելու համար սովորաբար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, որոնք շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։ Аif.ru կայքը ներկայացրել է այդ բնական միջոցներից երկուսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորափքանքից ու ստամոքսում ծանրության տհաճ զգացողությունից։

  • 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի ծաղիկները թրմել մի բաժակ եռման ջրում, ավելացնել թուրմին թարմ անանուխի մի քանի տերև ու թրմել մեկ ժամ։ Թուրմը հարկավոր է քամել ու խմել որպես թեյ։
  • 1 ճաշի գդալ սամիթի պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե եփել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել, բաժանել երկու մասի և խմել օրական երկու անգամ՝ ուտելուց հետո։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքն ու ստամոքսում ծանրության զգացողությունը պայմանավորված են լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի նման տհաճ զգացողությունների հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика