Երկու պարզ ու արդյունավետ ժողովրդական միջոց պարանոցի ցավից ազատվելու համար

Միջանցիկ քամիներն ու եղանակային կտրուկ փոփոխությունները տարվա այս եղանակին հաճախ են դառնում պարանոցի ցավերի առաջացման պատճառ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ կիրառում են հատուկ ցավազրկող քսուքներ, սակայն երբեմն ձեռքի տակ չեն լինում նման միջոցներ, ուստի մարդիկ ստիպված են լինում փնտրել բուժման այլընտրանքային տարբերակները։

Բարեբախտաբար գոյություն ունեն փորձված ու արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են և օգնում են շատ կարճ ժամանակահատվածում մեղմել սաստիկ ցավը: Aif.ru կայքը ներկայացրել է երկու բնական կոմպրեսի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել պարանոցի սուր ցավերից:

  • Մեկ ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և մեկ ժամ թրմել։ Պատրաստ լինելուն պես թուրմը քամել, այնուհետև մաքուր կտորը թրջել տաք թուրմով, դնել կոմպրեսը պարանոցին ու թողնել մեկ ժամ։
  • Երկու միջին չափի կարտոֆիլը խաշել ու խյուս դարձնել, այնուհետև խյուսը քսել մառլային, ծածկել ևս մի շերտ մառլայով և հնարավորինս տաք վիճակում դնել կոմպրեսը պարանոցին ու թողնել մինչև սառչի։

Այս կոմպրեսներն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика