Զшտուլինը պшրզաբանեց թե կարող է արդյոք հայկակшն կողմին այժմ ձեռնտու լինել ԼՂՀ կարգшվիճակի հարցի լուծումը

Այս պահին Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր չէ այդքան հեշտությամբ լուծել, հատկապես ռազմական եւ դիվանագիտական պարտությունից հետո, որ հայկական կողմը կրեց: Այս մասին նոյեմբերի 24-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր,ԱՊՀ գործերի եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը

Նրա խոսքով՝ամենայն հավանականությամբ,կլինի կատարված փաստերի քաղաքականություն՝նա (Արցախի Հանրապետությունը — խմբ.) գոյություն կունենա դե ֆակտո ընդ որում՝ դեռ որոշ ժամանակ կմնա չճանաչված, եւ գուցե դեռ երկար: «Տարօրինակ կլիներ հիմա մտածել, որ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ,կդրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ այն կլուծվի այնպես, որ հայկական կողմը բավարարված լինի»,- նշեց նա

Զատուլինն ընդգծեց,որ կարգավիճակի հարցը եթե այն քննարկվի, հայկական կողմի համար դրական չի լինի:«Առաջին հերթին՝ անհրաժեշտ է եզրակացություններ անել պարտությունից, ուժերը հավաքել, պաշտպանունակությունը նոր մակարդակի բարձրացնել եւ վերացնել քաղաքական ու տնտեսական ճգնաժամը:Միայն դրանից հետո կարելի է մտածել, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի ցանկալի կարգավիճակին:Իսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ավերված է,եւ երբ ոչ ոք ոչինչ չի կարող անել այն բանի հետ, ինչ կատարվում է Հայաստանում, կարգավիճակի հարց բարձրացնելը պարզապես էպատաժային քննարկում է»,եզրափակեց պատգամավորը

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика