ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ

Աղաչում եմ Տեր Հիսուս և ընկնում Քո սուրբ Խաչի առջև նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս,կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ,որի համար կանչվեցի ու Քո պատվիրաններում որոնք սովորեցի

Տուր ինձ նրանով զորություն և զգաստություն առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ ննջելիս ու արթնանալիս,ընթանալիս և կանգ առնելիս գործերում ու տքնություններում աղոթքի և պահքի մեջ նաև Քո կամքը կատարելիս: Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ թշնամու առաջ

Զարդարիր ինձ սրանով իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը սուրբ Խաչդ երևալիս,լուսավորիր խավարած հոգիս`լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ խառնվելու հայրապետների երամներին,մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика