Էդպիսի պատերազմի ձև չգիտեմ որ հարձակվողին պիտի փնտրես գտնես, որ ոչնչացնես Արծրուն Հովհաննիսյան

«Ալիևը ներկայացնում է, թե իրենք հարձակվում են Շուշիի վրա. միջազգային մամուլն են էդպես լցնում, սեփական հանրությանն են էդպես կերակրում, բայց ես զարմացած եմ և էդպիսի պատերազմի ձև չգիտեմ, որ հարձակվողին պիտի փնտրես-գտնես, որ ոչնչացնես»,- այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝հակառակորդը փորձում է գտնել դիմադրության թույլ կետեր և այդտեղից փորձել հարձակվել.«Գյուղեր են մտնում,վնասում են տները, դրոշներ են դնում ու նկարվում:Հետո մեր տղաները մոտենում,խփում են նորից հետ են փախնում տալով զոհեր ու վիրավորներ ու շրջանցում են մեկ այլ ուղղությունից: Դե, մենք էլ ասում ենք՝ շարունակվելու է իրենց համար լինել գյոռբագյոռը»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հակառակորդը ամեն գնով ցանկանում է գրավել Շուշին. «էսօր ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ հելնեն-մտնեն Շուշի ու տեսեք՝ ինչն է հետաքրքիր. մագլցողները փոքր խմբեր են 5-20 հոգանոց, փռում ես իրենց, մոտենում ես ու տեսնում՝ բոլորի մոտ դրոշ կա և պարզ է չէ՞ որ խայտառակ վիճակ է փորձում են սիմվոլիկ մի բան անել: Ամսի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, հիմա ուզում են մի բան անել, վերցնել: Դե պարզ է,որ չեն կարողանում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика