Էրդողшնը ցшվոք սրտի օգտվեց դրшնից Մինսկի համանախшգահությունը նոր փшստի առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է հույս, որ Մինսկի խմբի համանախագահության աշխատունակությունը լիարժեք կվերականգնվի շատ արագ: Այդ հանգամանքը Երևանի ու Ստեփանակերտի համար ստացել է առավել քան կարևոր նշանակություն հաշվի առնելով այն իրողությունը որ դե ֆակտո ձևավորվել է արցախյան գոտու շուրջ ռուս-թուրքական աշխատանքային ձևաչափ: Երևանն անկարող է փոխել այդ ձևաչափը, պետք է նայել իրականությանը սթափ հայացքով: Բայց այդ ձևաչափին հակակշռելու համար էլ կարևոր է Մինսկի խմբի համանախագահությունը

Ավելին այստեղ հակակշռելու իմաստով խոսքը անգամ հավասարակշռության մասին չէ որովհետև իրավաքաղաքական ուժով Մինսկի խմբի մանդատը անկասկած բարձր է բազմակի: Ամբողջ հարցն այն է որ Թուրքիային հաջողվեց այդ մանդատը դուրս դնել իրադարձությունների զարգացման հիմնական վեկտորից պատերազմի միջոցով, նաև պարտադրելով Ռուսաստանին գալ թուրքական վեկտորի հետ պայմանավորվածության: Մոսկվան, իհարկե այդ առումով որոշակիորեն դիմադրելով այդուհանդերձ գնաց դրան ոչ այդքան մեծ դժկամությամբ: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահությունում իրեն չի զգացել հարմարավետ հատկապես Արևմուտքի հետ ղրիմյան իրողություններից սրված դիմակայությամբ: Սակայն խնդիրը այդ իմաստով իհարկե առավել խորքային է

ՌԴ-ի համար այն կազմում է այսպես ասած կայսերական կամ պոստխորհրդային հավակնությունների շերտ որոնք ՌԴ նախագահ Պուտինը սկսեց դրսևորել դեռևս 2007 թվականի Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում: Դրանում հստակ ուրվագծվում էր որ նավթի բարձր գնից ոգևորված և նավթագազային մահակ-ասեղի էֆեկտով լեցուն Կրեմլը որոշել է վերականգնել խորհրդային մեծությունը: Բնական է որ այդ համատեքստում Ռուսաստանի համար առաջնային էր դիտարկվելու Կովկասում գերակայությունն ու մենիշխանությունը վերականգնելը: Իսկ Մինսկի խումբը այդ հարցում առաջնային արգելքներից մեկն էր որը հաղթահարելու խնդիրը ՌԴ-ի համար դառնալու էր ռազմավարական: Այստեղ էլ հետաքրքիր դիրքում հայտնվեց Թուրքիան

Բանն այն է որ ՌԴ-ն իր այդ հավակնությամ, և Արևմուտքն էլ ՌԴ այդ հավակնությունը զսպելու մտորումով էական գործիք էին դիտարկում Թուրքիան: Այդ դիտարկումները, ցավոք սրտի, գրեթե փայլուն հաշվի առավ Էրդողանը թե Թուրքիայի ներսում, թե արտաքին միջավայրում իր դիրքերն ամրացնելու ռազմավարությամբ: Էրդողանը դարձավ ոչ թե Արևմուտքի կամ Ռուսաստանի ձեռքին գործիք այլ խնդիր թե Ռուսաստանի թե Արևմուտքի համար: Խնդիր որի հետ սակայն ստիպված են հաշվի նստել պարբերաբար դրա դեմ պայքարի փոխարեն

Այդ իմաստով Էրդողանը Արցախի դեմ պատերազմով նոր իրավիճակ է ստեղծել Կովկասում, ըստ այդմ՝ Մինսկի խմբի համանախագահությունն այժմ այդ նոր իրավիճակի առաջ է և աշխատունակության աշխուժացումը էապես պայմանավորված է այդ հանգամանքով: Չկան Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի նախկին մոտիվները և այստեղ է գլխավոր հարցը

Ընդ որում նկատելի է որ Ֆրանսիան այդ իմաստով փորձում է արձագանքել նոր իրավիճակին յուրովի: Այսօր Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև, որն ունի իհարկե խորհրդատվական բնույթ: Փարիզն այդպիսով փորձում է իր համար ստեղծել որոշակի նախադրյալ հետագա քայլերի հաշվարկով: Դրանք թերևս զգալիորեն պայմանավորված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի արձագանքից այլ նախևառաջ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունից

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика