Ըմպելիքներ որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը մաշկի երակների վիճակը ինչպես նաև ուղեղի աշխատանքը

Ըմպելիքներ,որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը,մաշկի,երակների վիճակը,ինչպես նաև ուղեղի աշխատանքը:Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝այս միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչների օգտագործմամբ և վնաս չեն հասցնում օրգանիզմին

Ակտիվացրեք ուղեղի աշխատանքը. բաղադրիչներ

  • 1 բաժակ հապալաս
  • 1 միջին բանան
  • 100-150 մլ ջուր
  • 1 թեյի գդալ կտավատի ձեթ:

Բաղադրիչները հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3-4 անգամ՝նախաճաշից կամ ճաշից 30 րոպե առաջ

Արագացրեք նյութափոխանակությունը. բաղադրիչներ

  • բանան
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմ
  • 1 դեղձ
  • կես տանձ
  • 150 մլ ջուր:

Հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝նախաճաշելուց 30 րոպե առաջ

Երիտասարդացրեք մաշկը.բաղադրիչներ

  • 1 բաժակ հապալաս
  • կես բաժակ ելակ
  • կես բաժակ բալ
  • ¼ գդալ ավոկադոյի և 2 թեյի գդալ կտավատի յուղ
  • մի փոքր ջուր:

Հարեք բլենդերում ստացեք միասեռ զանգված:Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2-4 անգամ՝նախաճաշելուց 30 րոպե առաջ

Օրգանիզմը մաքրեք տոքսիններից. բաղադրիչներ

  • կես բաժակ մանր կտրատած հազար
  • 250 մլ ջուր
  • 2 ճյուղ նեխուր
  • 1 խնձոր
  • 1 փոքր բանան
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • մի քանի ճյուղ մաղադանոս:

Հարեք այնքան մինչև ստանաք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 օր՝ամսվա ընթացքում 1-2 անգամ:Օգտագործեք նախաճաշից 30-40 րոպե առաջ

Վերահսկեք զարկերակային ճնշումը. բաղադրիչներ

  • 1 բանան
  • 1 նարնջի հյութ
  • 1 գդալ մեղր
  • 150 մլ ջուր
  • 1 պտղունց վանիլին:

Հարեք բլենդերում:Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝օրվա առաջին կեսին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика