Ըստ էության մեր մարմինը նույնպես կազմված է ջրից և հենց դրա շնորհիվ է ներդաշնակ գործում: Ինչքան ջուր է պետք օգտագործել առողջության համար

Չնայած նրան, որ շատ ջուր խմելու շուրջ գոյացել են բազմաթիվ հակասական կարծիքներ, այնուամենայնիվ դրանք բոլորը համաձայնության են գալիս այն բանի շուրջ, որ ջրի չափավոր օգտագործումը միայն օգուտ է բերում: Եթե օրգանիզմում ջրի պահանջը բավարարված է՝ մենք մեզ առույգ է ակտիվ ենք զգում: Ըստ էության, մեր մարմինը նույնպես կազմված է ջրից և հենց դրա շնորհիվ է ներդաշնակ գործում:

Օրվա ճիշտ քանակը Կորուստները կոմպենսացնելու համար կարևոր է օրվա մեջ օգտագործել բավականաչափ ջուր: Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց բավական է օգտագործել օրական 3լ ջուր, իսկ կանանց՝ 2,2լ:

Հիվանդություններ և առհասարակ ոչ առողջ ֆիզիկական վիճակ Սրտային և երիկամային հիվանդությունները պահանջում են ջրի ավելի քիչ քանակություն: Լավ է հետևել բժշկի նշանակած չափաբաժնին: Տենդի կամ փորլուծության դեպքում՝ հակառակը, հեղուկի շատ օգտագործումն օգտակար է:

Ֆիզիկական ակտիվություն Նույնիսկ չնչին ֆիզիկական ակտիվությունը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից: Ակտիվ ֆիզիկական ապրելակերպ վարելու դեպքում պետք է ավելացնել օրվա մեջ ջրի կիրառման քանակը 1-2 բաժակով:

Հղիության շրջան Հղիության և կրծքով կերակրելու շրջանում կանանց օրգանիզմում ավելանում է ջրի պահանջը: Խորհուրդ է տրվում խմել օրական մինչև 2,5 կամ 3լ ջուր:

Շրջակա միջավայրի ջերմաստիճան Իհարկե կլիման նույնպես կարևոր է: Շոգ օրերին խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկի քանակը:

Ի վերջո ամեն մարդ ինքն է զգում ջրի իր ճիշտ չափաբաժինը անկախ գիտական հետազոտություններից: Իսկ հասկանալ դա կարելի է սեփական ինքնազգացողությանը հետեևելու միջոցով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика