Ըստ կենդանակերպի նշանի բացահյտեք թե որ հին հունական աստվածուհին եք

Երբևէ մտածե՞լ եք, թե որ աստվածուհին կլինեիք, եթե ապրեիք Օլիմպոսում: Ծանոթացեք onedio.ru-ի ներկայացրած ցանկին և տեսեք՝ ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի:

Խոյ – Հեկատա Լուսնային լույսի և անդրերկրյա աստվածուհի: Հեկատային հաճախ կապում են խաչմերուկների հետ: Նա ասոցիացվում է նաև մոգության և կախարդանքի հետ:

Ցուլ – Հեստիա Նա թողել է իր գահը և ընդունել է կուսակրոնություն՝ դառնալով տնային 9 տաճարային կրակարանների աստվածուհին:

Երկվորյակներ – Աթենաս Իմաստնության, ողջախոհության, պատերազմի աստվածուհի: Օլիմպոսի 12 գերագույն աստվածներից մեկը:

Խեցգետին – Դեմետրա Հողագործության և բերքատվության աստվածուհի: Պերսեփոնեի մայրը:

Առյուծ – Էոս Լուսաբացի հիասքանչ աստվածուհի, որը նոր օրվա հույս է բերում:

Կույս – Հերա Գերագույն աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր:

Կշեռք – Աֆրոդիտե Սիրո և գեղեցկության աստվածուհի, ով ընդգրկված է օլիմպիական 12 մեծ աստվածների մեջ: Թերևս, ամենահայտնի աստվածուհին:

Կարիճ – Հեբե Պատանեկության աստվածուհին աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոս:

Աղեղնավոր – Արտեմիս Որսորդության, պտղաբերության, մշտապես երիտասարդ աստվածուհի՝ յուրաքանչյուր կենդանի էակի հովանավոր:

Այծեղջյուր – Թեմիս Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի:

Ջրհոս – Գեա Հողի աստվածուհի, դրա վրա աճող և ապրող ամեն ինչի մայրը, ծովի, երկնքի տիտանների և գիգանտների մայրը:

Ձկներ – Պերսեփոնե Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика