Ըստ սոցիոլոգի եթե ընտրություններ լինեն Իմ քայլը անցողիկ շեմը կհաղթահարի սակայն մեծամասնություն չի ունենա

Եթե 2021 թ-ին այդուհանդերձ տարորոշում կայացվի գնալ խորհրդարանшկան ընտրությունների, ապա վստահաբար Իմ քայլը անցողիկ շեմը կհաղթահարի, սակայն որ մեծամասնություն չի ունենա անգամ քննարկման առարկա էլ չէ քանի որ թե Իմ քայլի թե անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ իջել է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն ընդգծելով որ սա իր դիտարկումն է ոչ թե հարցման արդյունք է։

Բանն այն է, որ կորոնավիրուսի պայմաններում դեմ առ դեմ հարցումներ չէր կարելի իրականացնել ամբողջ աշխարհում, մենք այս տարի հեռախոսային հարցում փորձեցինք անել սակայն հետո հրաժարվեցինք նաև դրանից, քանի որ Հшյաստանում հայտարարվեց, որ ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում կարող է հեռախոսային խոսակցությունները լսել ստացվում էր, որ հարցումներն անանուն չեն լինում, դրա համար հшրցումների իմաստը կորում էր հшտկապես քաղաքական թեմաներով։

Նա ընդգծեց, որ դիտարկումների արդյունքում ավելի քան ակնհայտ է, որ այն, ինչ տեսանք նախորդ ընտրություններին, այս անգամ չի լինելու։ Դա հեղափոխության էյֆորիան էր, մինչդեռ հիմա ոչ միայն դա չկա, այլև հետպատերազմյան իրավիճակ ունենք, դաժան ու դառը պարտության ազդեցությունը շատ ուժեղ է։ Հնարավոր է, որ այժմ իշխող ուժը ներկայացված կլինի ԱԺ-ում՝ բայց, որ մեծամասնություն կունենա՝ բացառվում է։ Ինչ վերաբերում է 17 կուսակցություններին, ապա եթե իրենք չտրոհվեն, և դաշինքով էլ գնան ընտրությունների, ապա մեծ շանսեր ունեն մեծ տոկոսներ կհավաքելու, նույնիսկ կարող է հենց իրենք էլ մեծամասնություն կազմեն, սակայն եթե չտրոհվեն ընտրություններից առաջ, ապա յուրաքանչյուրի շանսն առшնձին-առանձին առավել փոքր կլինի։

Անդրադառնալով Լուսավոր Հայաստանին սոցիոլոգն ասաց, որ իրենք մեծ հավակնություններ ունեն, ինչպես նաև Սասնա Ծռերը որոնք պնդում են, որ հետևորդների թիվն ավելացել է։ Կարծում եմ նրանք նույնպես կմասնшկցեն ու հնարավոր է, որ որոշակի հաջողություններ գրանցեն ամեն դեպքում՝ կարծում եմ որ այս անգամվա մեր խորհրդшրանը ավելի բազմազան կլինի, կունենանք 5-6 կուսակցություն եթե իհարկե ընտրությունները լինեն գարնանը ոչ թե ասենք 2021 թ-ի դեկտեմբերին։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика