Թանկшցել են հատկшպես այն ապրшնքները որոնց շուկաներում հարմшր տեղшվորվել է իշխшնությունների սիրելի գործարшրը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր գնային չարաշահումները կանխելու համար,հսկողություն էր սահմանել մի շարք լայն սպառման ապրանքների շուկաների նկատմամբ։Խոսքն ավելի քան 100 ապրանքների մասին է։Ստեղծված աշխատանքային խումբը սեպտեմբերի 27 ից սկսած խոշոր «ՍԱՍ»,«Էվրիկա»,«Երևան Սիթի»  այլ առևտրային ցանցերում իրականացրել է ամենօրյա մշտադիտարկում

Մշտադիտարկումների արդյունքում որոշ ապրանքային շուկաներում արձանագրվել են գնային բարձրացումներ Այդ ապրանքների թվում են եղել նաև շաքարավազը,ձեթը և կարագը։ Տարօրինակ կլիներ,իհարկե,եթե այդ ապրանքային շուկաներում նման դրսևորումներ չլինեին Հիշեցնենք,որ սրանք այն ապրանքային շուկաներն են,որտեղ տարիներ շարունակ հարմար տեղավորվել է իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը Այն նույն Սամվել Ալեքսանյանը,ով նախկին օլիգարխից հանկարծ դարձավ գործարար և սահուն տեղավորվեց նոր իշխանությունների գրպանում

Բոլոր 3 շուկաներում կատարված մշտադիտարկումների արդունքում Հանձնաժողովն արձանագրել է գների բարձրացման երևույթ։Բայց ինչն է ամենահետաքրքիրը բոլոր 3 դեպքում էլ գների բարձրացումը համարվել է հիմնավորված։Ու դա պայմանավորվել է հետևյալ հիմնական գործոններով՝«ներմուծման գների բարձրացմամբ, դրամի արժեզրկմամբ,միջազգային գների բարձրացմամբ»։Սրանք գործոններ են որոնք,անշուշտ,բացասաբար են ազդում ներմուծվող ապրանքների գների վրա։Թե դրանից յուրաքանչյուրն ինչպիսի ուղղակի ազդեցություն է թողել գների վրա Հանձնաժողովը չի մանրամասնել

Անդրադառնանք այդ գործոններից,թերևս մեկին,որով Հանձնաժողովը փորձել է արդարացնել գների բարձրացումը Խոսքը դրամի արժեզրկման մասին է։Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ սեպտեմբերի 27 ին դոլարի փոխարժեքը եղել է 485 դրամ։Մեկ ամիս հետո կամ հոկտեմբերի 27 ին այն կազմել է 493 դրամ։Ստացվում է,որ 1 ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամենը 8 նիշով։Արդյոք սա այդքան էական գործոն է շաքարավազի,կարագի և ձեթի գների բարձրացման համար։Այս հարցի պատասխանը թողնում ենք սպառողներին

Հանձնաժողովի դիտարկումներով դրամի թուլացման,ներմուծման թանկացման ու միջազգային շուկաներում գների բարձրացման հետևանքով ներքին շուկայում շաքարավազը թանկացել է 6 7 տոկոսով։Դժվար է ասել թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը բայց Վիճակագրական ծառայությունը հոկտեմբերին շաքարավազի թանկացման բոլորովին այլ և շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրել Միայն հոկտեմբերին,ըստ պաշտոնական վիճակագրության,շաքարավազի գնաճը կազմել է 11,4 տոկոս։Գնաճի տեմպը,Վիճակագրական կոմիտեի տվյալներով,գրեթե կրկնակի ավելի բարձր է,քան Հանձնաժողովի հայտարարած ցուցանիշն է

Բայց այնպես չէ,որ շաքարավազի գնաճ միայն հոկտեմբերին է եղել։Այն թանկացել է նաև նախորդ ամիս Մասնավորապես սեպտեմբերին շաքարի և շաքարավազի գինն օգոստոսի համեմատ բարձրացել է 9,6 տոկոսով Իսկ 1 տարվա կտրվածքով շաքարավազը Հայաստանում թանկացել է ավելի քան 20 տոկոսով։Սա պաշտոնական վիճակագրության ցուցանիշն է,և լավ կլիներ,որպեսզի Հանձնաժողովը տար նաև դրա բացատրությունը։Հատկապես որ բոլորին լավ հայտնի է,թե ընդհանրապես ինչ է կատարվել ու կատարվում այդ շուկայում

Սա այն հիմնական շուկաներից մեկն է,որը մշտապես առանձնացել է իր բարձր կենտրոնացվածությամբ Տարիներ շարունակ այստեղ գերիշխող դիրք են ունեցել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն ու այսօր էլ շարունակում են ունենալ։Կար ժամանակ երբ այդ ընկերությունները զբաղեցնում էին շուկայի գրեթե 98 99 տոկոսը։Վերջին 1 2 տարվա ընթացքում դերերի որոշակի վերաբաշխում է տեղի ունեցել,բայց հիմնական խաղացողը մնացել է նույնը։Սամվել Ալեքսանյանին պատկանող 2 ընկերություններն այսօր էլ շաքարավազի շուկայի բացարձակ առաջատարն են։Այդ հանգամանքը միշտ էլ օգտագործվել և օգտագործվում է տարբեր խաղեր կազմակերպելու համար

Մասնավորապես վերջերս իրականացված ուսումնասիրություններից մեկով՝Հանձնաժողովը շուկայում արձանագրել էր դեմպինգային քաղաքականության երևույթներ։Շաքարավազը վաճառվել էր ավելի ցածր գնով,քան պետք է վաճառվեր։Ու դա արել էր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը։ Խոսքը հայտնի Ալեքս Հոլդինգի մասին էր,որը չարաշահել էր իր գերիշխող դիրքը դրսևորել էր գների չհիմնավորված իջեցման վարքագիծ կիրառել էր խտրական պայմաններ,որոնք հանգեցրել էին տնտեսական մրցակցության սահմանափակման կամ արգելման։Շուկայում ավելի էժան շաքարավազի առկայության պայմաններում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգն» իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինն իջեցրել էր այնպես որպեսզի առավել նպաստավոր դիրք ունենար։Ու դրա համար որոշ դեպքերում նույնիսկ վնասներ էր կրել՝շուկան պահպանելու և մրցակիցներին դուրս մղելու ակնկալիքով

Նման վարքագծի պայմաններում,բնական է որ գալու է նաև կորուստները հետ բերելու ժամանակը Հանձնաժողովի մշտադիտարկմանը ենթարկված շուկաներում արձանագրվել է արևածաղկի և եգիպտացորենի ձեթի որոշ տեսակների գների բարձրացում 2 7 տոկոսով Հավանաբար տեղին է նշել,որ պաշտոնական վիճակագրությունը հոկտեմբերին ձեթի 7,5 տոկոսանոց գնաճ է արձանագրել։Խոսքը միջին գնաճի մասին է ինչը շատ ավելի բարձր է,քան Հանձնաժողովի արձանագրած 2 7 տոկոսն է։Կարագի առանձին տեսակների գների բարձրացումը գնահատվել է 1 տոկոսով

Բոլոր դեպքերում էլ թանկացումները Հանձնաժողովը հիմնավորված է համարել։Այլ հարց է,սպառողները դրան հավատում են,թե՞ոչ Փաստն այն է,որ այս Հանձնաժողովի նկատմամբ սպառողների վստահությունը միշտ էլ ցածր է եղել։Հիմա էլ բարձր չէ ու այնպես չէ որ Հանձնաժողովի ասածները պետք է հալած յուղի տեղ ընդունել Չնայած վերջին 2 2,5 տարիներին շատ է խոսվել սպառողական շուկայներում հավասար մրցակցային միջավայրի ստեղծման մասին,այնուհանդերձ այստեղ շատ ու շատ անելիքներ կան։Զարմանալի չէ որ շուկայում նախկինում եղանակ ստեղծողներն այսօր էլ շարունակում են իրենց գործը։Այս ամենի պատճառ թերևս,շուկայի ցածր մրցակցությունն է,բարձր կենտրոնացվածությունը,թույլ կարգավորվածությունն ու ոչ պատշաճ վերահսկողությունը,որից էլ օգտվում են հայտնի ու անհայտ խաղացողները։ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика