Թեստ որը կբшցահшյտի թե ինչն է ձեզ անհшնգստшցնում шյս պահին

Ընտրեք այն սեղանը որի շուրջ չէիք նստի և բացահայտեք ձեր սթրեսի պատճառը: Որ սեղանի շուրջ չէիք ցանկանա նստել

Եթե չէիք ցանկանա նստել 1 սեղանի շուրջ Վերջերս դուք շարունակաբար սթրեսային վիճակում եք գտնվում ձեր հարաբերությունների մասին անհանգստանալով: Մտերիմները միշտ էլ ուրախ են ձեզ տեսնել, սակայն դա էլ ձեզ չի երջանկացնում: Սա նորմալ է չէ որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մենակ մնալու կարիք են ունենում: Փորձեք հասականալ, թե որն է ձեր հանկարծակի փակվածության պատճառը: Գուցե խնդիրը կոնկրետ մեկի հետ է: Եթե այդպես է ապա խորհուրդ է տրվում նրա հետ անկեղծ խոսել և պարզել ամեն բան

Եթե չէիք ցանկանա նստել 2 սեղանի շուրջ Ձեր սթրեսային վիճակի պատճառը հոգնածությունն է: Դուք միշտ ամեն բան անում եք լավագույն ձևով սակայն այս պահին դուք պարզապես հոգնել եք: Դուք ուզում եք փախչել ամեն ինչից և ամենից: Դուք պարզապես չափից ավելի շատ ջանք եք թափել և այժմ ուժասպառ եք: Փորձեք ավելի շատ հանգստանալ, հնարավորության պարագայում արձակուրդ վերցրեք և մի լավ հանգստացեք

Եթե չէիք ցանկանա նստել 3 սեղանի շուրջ Դուք մշտապես կրել եք վարդագույն ակնոցներ իսկ այժմ դրանք սկսել են ընկնել ձեր աչքերից և իրականությունը սթրեսահարույց է ձեզ համար: Ձեր հոգին սկսում է լցվել հոռետեսությամբ: Պարզապես փորձեք ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա: Դուք չեք կարող փոխել այն ամենն, ինչ ձեզ դուր չի գալիս

Եթե չէիք ցանկանա նստել 4 սեղանի շուրջ Ձեր սթրեսի պատճառն այն է, որ դուք շարունակ ձեզ համեմատում եք ուրիշ մարդկանց հետ: Դուք ինքներդ ձեզ այնքան եք տանջել այդ մտքերով որ ընկել եք դեպրեսիայի մեջ: Դուք հիանալի մարդ եք այնպես որ սիրեք ինքներդ ձեզ: Ինքներդ ձեզ ժամանակ տրամադրեք ինչ-որ բան գնեք ձեզ համար և հեռու վանեք վատ մտքերը

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика