Թուրքիшյի նկшտմամբ ԱՄՆի պшտժամիջոցներն անխուսшփելի են թուրք վերլուծшբան

12 պատժամիջոցներից առնվազն 5ը,որոնք ամերիկացի օրենսդիրները ծրագրել էին Թուրքիայի նկատմամբ սահմանել ռուսական C 400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով,այժմ անխուսափելի են հայտարարել է Վաշինգտոնի Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի տնօրեն Յավուզ Բայդարը գրում է Ahval ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,հնարավոր է,սպասում էր,որ ամերիկացի օրենսդիրները կփոխեն իրենց կարծիքը հիմնվելով նրա վերջին մեկնաբանությունների վրա,որոնց համաձայն՝Թուրքիան նայում է դեպի Արևմուտք,Եվրոպական Միություն Միացյալ Նահանգներ,ուստի կառավարությունը հնարավոր է զարմացել է թե ինչու այդ մեկնաբանությունները ինչոր բանի չեն հանգեցրել»նշել է վերլուծաբանը

Նրա կարծիքով՝«սա խորը թյուրիմացության արդյունք է առ այն,որ ագրեսիվ և մեկուսի քաղաքականության տարիները կարելի է ուղղել մի գիշերվա ընթացքում՝մի քանի մեկնաբանությամբ»։Նրա խոսքով՝վատագույն պատժամիջոցները կլինեն պաշտպանական և այլ ոլորտներում թուրք ամերիկյան առևտրային հարաբերությունները սահմանափակող արգելքները:Կան պատժամիջոցներ որոնք կարող են խանգարել Թուրքիայում զենքի արտադրությանը,ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներ ստանալու թուրքական բանակի շանսերին

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика