Իմացեք թե ինչու է քնաց ժամանակ մարմինը հանկարցակի ցնցվում

Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ:Ըստ գիտնականների հաշվարկի բնակչության 70%-ը զգում է այդ հրումները կյանքի մի որևէ հատվածում:EnterTrain-ը պատմում է,թե ինչ է իրենից ներկայացնում հիպնոտիկ հրումը և որոնք կարող են լինել դրա առաջացման պատճառները:Քնի ընթացքում մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ:

Հրումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին,որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում օրինակ մկանային ձգում:Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա:Դժվար է հստակ ասել թե ինչն է հիպնոտիկ հրումների պատճառը սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ:

Բժշկական պատճառ Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ,ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը:Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է,որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով:Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը:

Անհանգստություն Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել,քան մյուսները:Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում:Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել:Դա կարող է լինել մարդկանց մոտ ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի որ քնելու ժամանակն է:Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ:

Քնի խանգարում Քնի այնպիսի խանգարումները ինչպիսիք են գիշերային սարսափները և լեթարգիան հանգեցնում են ուղեղի ոչ ճիշտ աշխատանքին,ինչի հետևանքով կարող են ցնցումներ լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика