Ինձ փող բերեք եթե ցանկանում եք օգնել բազմազավակ անապահով ընտանիքի պատասղանը նրա համար օգնություն հավաքող աղջկան

Ես և ընկերուհիներս որոշեցինք օգնել մեր քաղաքում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքին:Նրանց մասին խոսում էին լուրերի ընթացքում,խնդրում էին օգնել ով ինչով կարող է:Մենք ընկերուհիներով սկսեցինք նրանց համար օգնություն հավաքել:Նրանք սպասում էին իրենց իններորդ բալիկին:Մենք ջանք չխնայեցին հավաքեցինք հագուստ,դիմեցինք շարք ընկերությունների որոնք սննդամթերք տրամադրեցին

Ես հայտարարություն տվեցի համացանցում և շատ արձագանքողներ եղան:Այնքան մթերք,հագուստ,տնային պարագաներ,նորածնին անհրաժեշտ պարագա հավաքվեց որ մենք ստիպված եղանք փոքր բեռնատար վարձել:Կիրակի առավոտյան բեռնատար մեքենան իմ մեքենայի ուղեկցությամբ կանգնեց նրանց տան առջև Մեզ թվում էր,որ այդ ընտանիքում շատ կուրախանան օգնություն ստանալու հաար Տան դուռը բացեց ընտանիքի մայրը:Ես նախօրոք զանգահարել էի նրան և ասել էի որ ցանկանում ենք օգնել իրենց ընտանիքին,սակայն չէի ասել թե ինչ օգնություն ենք տանում:Դե ինչ եկաք հարցրեց նա բերեցիք:Ես անկեղծ ասած զարմացա նրա ընդունելությունից ես մտածում էի,որ հիմա նա կհուզվի,հետո մտածեցի որ երևի նրան դժվարություններն են այդքան կոպիտ դարձրել

Իհարկե բերեցինք,չէ որ խոստացել էինք,ասացի ես ու այդ ընթացքում ընկերուհիներս սկսեցին մեքենայից ցած իջեցնել բերված ապրանքը:Այդ պահին կինն աչքերը խոժոռեց ու ասաց.Ինչ է սա այս ինչ եք բերել:Ձեզ համար հագուստ,մթերք,տան պարագաներ,նոր ծնվող բալիկի համար անհրաժեշտ պարագաներ մանկական սայլակ և այլն։Այս ինչեր են բոլորն օգտագործված,հնոտիք եք բերել ձևացնում եք իբր օգնում եք մարդկանց,երևի նոր իրերը ձեզ եք վերցրել օգտագործված իրերը մեզ եք բերելԻնչ եք ասում,նոր իրեր էլ կան այստեղ հնամաշ իրեր չկան:Եվ հետո,ես կարծում էի որ դուք գումար կհավաքեք մեզ համար,այս ամենը ես էլ կարող եմ գնել

Ինձ փող բերեք,եթե ցանկանում եք օգնել:Ես ապշած նայում էի նրան նրա տանից ահավոր վատ հոտ էր գալիս,երևի այդ տան մաքրությամբ վերջին անգամ անհիշելի ժամանակներում էին զբաղվել երեխաները ահավոր վիճակում էին կեղտոտ պատառոտված հագուստով։Ես խղճացի նրանց,որ այդպիսի մայր ունեին որը գերադասում էր փող վերցնել,սակայն չէր ուզում երեխաների համար անհրաժեշտ մթերք ու հագուստն ընդունել,Խղճացի դեռ չծնված բալիկին որ պիտի ապրեր այդպիսի պայմաններում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика