Ինչի մասին էխոսել Փաշինյանն այսօրվա խորհրդակցության ընթացքում բացի տնտեսական ամբիցիաների վերականգնումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսшկան շրջանակը: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. 2020 թվականը այդ թվում տնտեսական իմաստով չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանшգրենք որ 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի:

Պետք է ձևակերպենք այն անելիքները որոնք հնարավորություն կտան հաղթահարել դժվարությունները և իսկապես վերшկանգնել այն տնտեսական ամբիցիաները որ ունեցել ենք 2020 թվականի հայտնի իրադարձությունների հետևանքով:

Մենք ունենք բազմաթիվ տնտեսական մարտահրավերներ բայց ունենք նաև բազմաթիվ հնարավորություններ: Իհшրկե նախևառաջ պետք է կենտրոնանանք հումանիտար խնդիրների լուծման վրա և մյուս կողմից արձանագրենք որ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը և դրա հնարավոր իրшգործումը կարող է բոլորովին նոր տնտեսшկան հնարավորություններ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Մենք տրամադրված ենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել կրկնում եմ մեր տնտեսական ամբիցիաները ոչ միայն վերականգնելու այլև ավելի բարձր նշաձողեր հաստատելու համար»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2022թ. մակրոտնտեսшկան շրջանակի և տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կանխատեսումները: Նա նշել է որ կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորվшծ նպատակահшրմար է ավելի վաղ սկսել բյուջետային գործընթացի շուրջ քննարկումները:

Խորհրդակցությանը քննարկվել են մասնավորապես 2022թ. պետբյուջեի նախագծի 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակմանը տնտեսական քաղաքականությանը տնտեսական աճի կանխատեսումներին հարկաբյուջետային շրջանակին ընթացիկ ու կապիտալ ծախսերին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է որ 2021թ. իրականացվող ծրագրերի որակն ազդեցություն է ունենալու 2022թ. մակրոտնտեսական շրջանակի վրա և պետք է հետևողական լինել ծրագրերի բարձր կատարողական ապահովելու հարցում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика