Ինչով են պшյմшնավորված ալյուրի եւ հшվի ձվի թանկшցումը է ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առեւտրային ցանցերին պատկանող առեւտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով) ինչպես նաեւ հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս մասին հայտնումե ն ՏՄՊՊՀ-ից։ Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ որի արդյունքում պարզվել է հետեւյալը.

Ալյուր Խոշոր առեւտրային ցանցերը պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը եւ ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 80%):

2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ իսկ նոյեմբեր ամսին շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել)։ Միաժամանակ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է որ բացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն ներմուծել են նաեւ երրորդ երկրից Վրաստանից։ Վրաստանից ձեռքբերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով հետեւաբար դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաեւ որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։

Հավի ձու Խոշոր առեւտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն վերջիններս բարձրացրել են իրացման գները քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։

Ներկայումս մշակման վերլուծության եւ գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձեւավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը:

Բացի այդ հարկ է նշել որ Հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից եւ համապատասխան որոշում ընդունելուց հետո Հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика