Ինչու են Բաղրամյան փողոցում տուգանել Վարդան Սարգսյան գիշերվա ժամը 2:40

Երգիչ, դերասան Վարդան Սարգսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում պատտմել է, որ իրեն տուգանել են և ներկայացրել մանրամասները. «Չէ, էս նորմալ ա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ, այլ իջեցրել):

Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ չի պաշտպանում այս վիրուսից: Ես, լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը,դա խախտո՞ւմ է: Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика