Ինչու մերժվեց Սերժ Սшրգսյшնի առшջարկը Հшյաստшնը պետք է շտшպի

Հայաստանում թեժ և գերզգայուն հասարակական-քաղաքական ֆոն է իհարկե միանգամայն հասկանալի և օբյեկտիվ պատճառով: Դրան զուգահեռ այդ թեժ ֆոնին խառնվել են քաղաքական թեժ հաշվարկներն ու պայքարը: Այդ ամենը թույլ չի տալիս և թերևս տևական ժամանակ թույլ չի տալու ծավալել հանրային ռացիոնալ քննարկումներ հայկական պետականության ողբերգական փուլի փառահեղ հաղթանակից ջախջախիչ պարտություն ծանր ցավագին ընթացքի բուն պատերազմական գործողությունների պատերազմի այսպես ասած ռազմաքաղաքական ավելի լայն կառուցվածքի վերաբերյալ: Միևնույն ժամանակ չանել այդ ամենը չփորձել կամ չկարողանալ գտնել այդ ամենը սառը սթափ քաղաքական անձնական խմբային հավակնություններից և հաշվարկներից անելու կարողություն նշանակելու է մնալ ճահճում անպատրաստ լինելով պետությունը վերականգնելու նոր աշխարհակարգում այդ պետության և դրա շուրջ համայն հայության դերը հրամայականին:

Դա անխուսափելի բերելու է նոր հարվածների: Այդ իմաստով պետք է քայլ առ քայլ վերլուծել տեղի ունեցածն ու հասկանալ պատճառները, առկա խնդիրները և առաջնահերթությունները դասակարգելու և առաջ գնալու համար: Առավել ևս որ այստեղ անզեն աչքով տեսանելի բավականին շատ են իսկ առաջին տեղում անշուշտ հայկական պաշտպանական համակարգի թե նյութատեխնիկական թե բարոյահոգեբանական հնարավորինս արագ վերականգնումն է բանակ և ռազմարդյունաբերություն: Դա պահանջում է հրաժարվել կարծրատիպերից հաճախ սնապարծ պատկերացումներից:

Մենք գտնվում ենք չափազանց կոշտ համաշխարհային դիմակայության փուլում բոլոր առումներով: Ռազմարդյունաբերությունն այդ առումով ոչ միայն բացառություն չէ այլ գործնականում նաև մեծ քաղաքականություն է: Ներկայիս աշխարհում կան ձևավորված հսկա ահռելի խաղացողներ որոնք ստեղծում են եղանակ թելադրում նաև ռազմաքաղաքականության ընթացք այդ թվում ձևավորում ներկայի ու ապագայի պատերազմների ռազմաքաղաքական կառուցվածք: Օրինակ Ադրբեջանը տարիների ընթացքում լուծել էր նաև այդ հարցը ներգրավվել ռազմարդյունաբերական համաշխարհային էլիտայի հետ գործակցության տիրույթ ինչպես օրինակ Իսրայելի հետ Ադրբեջանում համատեղ ձեռնարկությունները Թուրքիայի հետ համատեղ գործակցությունը: Բաքվի ռազմական հաջողության հարցում այդ հանգամանքը ունեցել է ամենևին ոչ երկրորդական նշանակություն: 2017 թվականի մարտին Մոսկվա մեկնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն Իզվեստիաթերթում հրապարակեց հոդված հայ-ռուսական հարաբերության և հեռանկարի առնչությամբ:

Հոդվածի միջոցով Սարգսյանը Մոսկվա այցին ընդառաջ բարձրաձայնեց գաղափար Գյումրու ռուսական ռազմակայանի վրա ստեղծել ռազմարդյունաբերական համալիր որտեղ հայ-ռուսական համատեղ արտադրությամբ կստեղծվի տարբեր կարգի սպառազինություն նաև ռեգիոնալ շուկայի համար: Սակայն Սերժ Սարգսյանի առաջարկը մնաց անարձագանք: Նրա թե մոսկովյան այդ այցի ընթացքում թե հետագայում Ռուսաստանը չանդրադարձավ այդ գաղափարին թեև մեկ տարի անց էլ իհարկե Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն որից հետո տևական ժամանակ անց Հայաստանում ընդամենը սկսվեց Կալաշնիկով ավտոմատների արտադրություն: Դա մի դրվագ է որն իր խորքում պարունակել ու պարունակում է ռազմաքաղաքական շերտեր որոնք մի զգալի մասով բացահայտվեցին նաև դաժան այս պատերազմի ընթացքում:

Այդ համատեքստում էլ մի կողմից հարց է թե արդյոք հայկական պաշտպանական համակարգի վերականգման հարցում Ռուսաստանը պատրաստ է նոր մոդելի և բովանդակության որտեղ էական դեր է ունենալու ռազմարդյունաբերական ներուժի զարգացումը անշուշտ համատեղ ձեռնարկությունների սկզբունքով: Մյուս կողմից արդյոք Հայաստանը փորձում էր և փորձել է ռազմարդյունաբերական համատեղ հեռանկարներ կառուցել այդ շուկայի առաջատար այլ խաղացողների հետ:

Անկասկած է որ հայկական ռազմարդյունաբերության բեկումը պայմանավորված է լինելու արտաքին գործընկերային լուրջ հեռանկարով միայն հայկական գիտական ներուժը այդ բեկման համար բավական չէ: Առավել ևս որ ժամանակը շարժվում է շատ արագ և Հայաստանի համար անվտանգային անհրաժեշտություն է դառնալ այդ տիրույթի մաս ապագա պատերազմների ռազմաքաղաքական կառուցվածքներում սուբյեկտ ոչ թե օբյեկտ լինելու համար:

Լուսանկարը Armeniasputnik-ի
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика