Ինչու սանկցիш չեք ներկայшցնում Նիկոլ Փաշինյանի կալшնшվորման համшր Պшվլիկ Մшնուկյшն

Պարոն Մակյան երբ արդարությունը փլվում է փլուզվում է ամբողջությամբ ինչը մենք տարիներ առաջ էինք ասում Հայաստանում արդարության տանիքը ոչ թե ծակ այլ փլուզված է: Ես վաղուց եմ ասել հիմա էլ եմ ասում ինչու սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կալանավորման համար որպես պետական դավաճանի որպես պետական հանցագործի — Սասնա ծռեր-ի դատավարությանն իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց ազատամարտիկ Պավել Մանուկյանը

Մենք կանգնել ենք հայրենազրկության առաջ տասնյակ հազարներով գաղթականներ զոհեր վիրավորների մասին չեմ խոսում որոնք անտերունչ թափված են հիվանդանոցներոմ և հոսպիտալներում չունենալով պետական հոգածություն մինչդեռ երկիրը կանգնած է ալան-թալանի և ինքնապարգևատրման առաջ — շարունակեց Մանուկյանը դիմելով նախագահող դատավոր Պետրոս Մակյանին

Հիմա ես ինչ ճառով հանդես գամ որ կարողանամ սրա դեմը կանխել պարոն Մակյան: Եթե նույնիսկ մահապատիժ էլ որոշեք միևնույն է ինձ մոտ ոչինչ չի փոխվի: Եթե ուզում եք արդարությունը վերականգնեք ճիշտ կլինի այդ հանցագործներին կալանավորման որոշում կայացնեք: Պավել Մանուկյանն ասաց որ հիմա չի պատրաստվում պաշտպանական ճառով հանդես գալ դա կանի ավելի ուշ

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика