Ինչպես են Ամանորին աշխատելու ռեստորանները եւ шրդյոք ամրшգրումներ կան

Շուտով հայերիս ամենասիրելի տոներից մեկն է՝ Ամանորը։ Սակայն այն նշելու տրամադրություն ու ցանկություն չկա այս տարի։ Քաղաքային իշխանություններն էլ հայտարարեցին, որ այս տարի ոչ մի տեղ ամանորյա զարդարանք ու միջոցառումներ չեն լինելու, քաղաքացիներն էլ հայտարարեցին, որ ոչ ոք հոգեբանորեն պատրաստ չէ պատերազմում այսքան զոհ տալուց ու հայրենիք կորցնելուց հետո մտածել Ամանորը նշելու մասին, երբ շատերի տանը սուգ է։

Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք նշելու են Ամանորը և դրան պատրաստվել են արդեն մեկ ամիս։ Քաղաքացիները չեն կարող երկրից դուրս գնալ՝ կապված համավարակի հետ, մնում է միայն ապավինել տեղական հյուրանոցներին ու ռեստորաններին։

Նախորդ տարիներին ռեստորաններում այս շրջանում արդեն ազատ տեղեր գրեթե չէին լինում, նախօրոք հայտարարում էին ամրագրումների մասին, առաջարկում իրենց շոու ծրագրերը, նախապես պայմանագրեր կնքում հայտնի երգիչ-երգչուհիների, դերասաների հետ, որոնք էլ վարում էին տոնական երեկոն։ Այս տարի, սակայն, նման հայտարարություններ գրեթե չկան, կամ էլ քիչ են։

ArmDaily.am-ը փորձել է պարզել, թե արդյոք հայաստանյան ռեստորաններում այս տարի շոու ծրագրեր լինելու են, որքան արժե ամանորյա փաթեթը ու ամրագրումներ կա՞ն, թե ոչ։

«Փարավոն» ռեստորանում զանգերին պատասխանող չկար, իսկ իրենց ֆեյսբուքյան էջը թարմացվել էր մարտ ամսին։ «Վիլլա» ռեստորանից պատասխանեցին, որ այս տարի ամանորյա միջոցառում չունեն. «Այս տարի ճիշտ չենք համարում ամանորյա միջոցառման կազմակերպումը և չենք անելու»։

«Ռոյալ Երևան» ռեստորանից ասացին, որ այդ օրը չեն աշխատելու։ «Novella Music Hall»-ից ասացին, որ աշխատելու են և ունեն ամանորյա շոու ծրագիր։ Ամանորի գիշերը անձը 20 հազար դրամ է այնտեղ։ Իսկ ավելի մանրամասներն իմանալու համար հորդորեցին մոտենալ ռեստորան։

«Dvin Music Hall»-ից և «Prime Hall»-ից եւս զանգերին չպատասխանեցին։ «Ֆլորենս»-ից ասացին. «Հունվարի 31-ին չենք աշխատում, ամանորյա ծրագիր չունենք, աշխատելու ենք հունվարի 7-ից հետո»։

«Կովկաս» ռեստորանի հեռախոսներն անհասանելի էին, պանդոկից ասացին, որ ռեստորանը երկար ժամանակ է չի աշխատում։ «Բելաջիո» ռեստորանից ասացին, որ ունեն ամանորյա միջոցառում. «Տոնական միջոցառումը սկսվելու է դեկտեմբերի 31-ին 23։00-ին։ Մեկ անձը 45 հազար դրամ է՝ ներառյալ մենյուն։ Լինելու է մեր երաժշտական խումբը, տարբեր հայտնի երգիչներ։ Տոնական շուն էլ հայտնի մարդիկ են վարելու»։ «Հարսնաքար»-ից էլ նշեցին, որ միանշանակ տոնական օրերին չեն աշխատելու, բացվելու են միայն հունվարի 6-ից հետո։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика