Ինչպիսին է Կենդանակերպի տարբեր նշանների համար երազանքի տունը

Խոյ Խոյն արկածախնդիր է և լի էներգիայով բայց չնայած այդ արկածներին,նրանք ուզում են ունենալ իրենց սեփական տունը,որտեղ կարող են մի քիչ առանձնանալ:Խոյը սիրում է մեծ քաղաքներ,որոնք ապահովում են նրանց բազմաթիվ հնարավորություններ զվարճանքի համար:Նրանք սիրում են անսովոր դասավորություն և մեղմ մթնոլորտ

Ցուլ Իմ տունը իմ ամրոցն է.այս արտահայտությունը հատկապես լավ է համապատասխանում Ցուլերին։Նրանք երազում են տան հետ մեծ հողամասի մասին,ցանկալի է հեռու ճանապարհից:Նաև Ցուլը սիրում է շինել և վերակառուցել իր տունը

Երկվորյակներ Այս ակտիվ և անհանգիստ մարդիկ միշտ ինչ-որ բանով զբաղված են:Նրանք հաճախ փոխում են բնակության վայրը և դրանում ոչ մի ողբերգություն չեն տեսնում։Նրանց պետք է պայծառ ընդարձակ տուն բարձր առաստաղով Ինտերիերում և էքստերիերներում գերադասում են շռայլությունը և անսովորությունը։Նրանց բացարձակապես անհրաժեշտ է օդի առատություն սենյակում,սենյակ որտեղ կարող են հանգստանալ մի քանի ժամ

Խեցգետին Տան ընտրության մեջ Խեցգետինները մի քիչ պահպանողական են։Նրանց հարմար է հին տունը բազմաթիվ նկարների էլեգանտ կահույքի և դեկորատիվ տարրերի հետ միասին

Առյուծ Առյուծները չեն հանդուրժում իրենց տարածքի սահմանափակումները։Նրանց պետք է մեծ ընդարձակ տուն Առյուծները սիրում են պատերին կախել իրենց պատվոգրերն ու մեդալները։Նրանք նաև հաճախ զարդարում են իրենց տունը տարրերի շքեղությամբ,որ բոլոր հյուրերը անպայման նշեն իրենց նուրբ ճաշակի ու հարստության մասին

Կույս Գործնականում Կույսերը շրջապատում են իրենց հարմարություններով՝տան շուրջ այգի և բազմաթիվ բարիքներ:Նրանք սիրում են հնաոճ իրեր և գիտեն այդ բոլորի արժեքը:Հաճախ կահավորում են իրենց տունը տարբեր տեխնիկայով

Կշեռք Կենդանակերպի այս նշանը սիրում է հյուրեր ընդունել:Սիրում է գեղեցկությունը և միշտ ձևավորում է իր տունը այնպես,որ այն հաստատվի մեկ ոճով: Տանը կշեռքներ միշտ շատ ծաղիկներ և բույսեր ունեն

Կարիճ Կարիճները սիրում են,որ իրենց տունը լինի իրենց անձի արտացոլումը։Հետևաբար,հաճախ զարդարում են տունը օրիգինալ անձնական հավաքածուներով:Նախընտրում են տնակ ծառերի ստվերում կամ բարձրության վրա

Աղեղնավոր Այդ եռանդուն մարդիկ պաշտում են օդը արևը և ազատությունը։Նրանք երազում են մի տան մասին արվարձաններում,որտեղ կարող են քայլել անտառներում,հեծանիվ քշել կամ լողալ լճակում

Այծեղջյուր Այծեղջյուրները նախընտրում են պատմական անցյալով,աղմուկից և իրարանցումից հեռու տները Սիրում են զարդարել տունը հնաոճ իրերով և դեկորներով

Ջրհոս Չնայած այն հանգամանքին,որ Ջրհոսները կարող են ապրել իրենց սեփական արվեստի արհեստանոցում նրանք սիրում են ամեն ինչ բարձր տեխնոլոգիաների ոճով:Ժամանակակից տունը ապակե պատերով և թափանցիկ առաստաղով այն է,որ ինչ սահմանված է Ջրհոսի համար

Ձուկ Սիրում է ամառանոց և հարմարավետ դասավորություն:Դառնում են գերազանց հարևաններ։Ինչ բնակարան էլ դուք երազեք հուսով ենք,որ կարող եք ձեռք բերել ձեր սեփական տունն ու վերակառուցել այն այնպես,ինչպես դուք եք ցանկանում

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика