Ինչ ախտանշաններով է դրսևորվում վահանագեղձի քաղցկեղը և որոնք են դրա զարգացմանը նպաստող գործոններն ու բուժման միջոցները

Վահանագեղձի քաղցկեղն ուռուցքի բավական հազվադեպ հանդիպող տեսակ է որն ախտահարում է մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկը վահանաձև գեղձը։ Քաղցկեղի այս տեսակը զարգացման սկզբնական փուլում որպես կանոն դրսևորվում է միայն պարանոցի այտուցվածությամբ ու անցավ փոքրիկ ուռուցքի առկայությամբ ինչի պատճառով էլ հաճախ անուշադրության է մատնվում մինչդեռ այս հիվանդությունը կարող է շատ վտանգավոր լինել ժամանակին միջոցներ չձեռնարկելու և բուժումը չսկսելու դեպքում։

Այս վտանգավոր հիվանդության զարգացման հստակ պատճառն առ այսօր հայտնի չէ սակայն կան ռիսկային գործոններ որոնք բարձրացնում են դրա զարգացման հավանականությունը։ Նման գործոնների շարքին են դասվում հաճախակի ստացած ճարագայթումները ժառանգական նախատրամադրվածությունը անամնեզում կրծքագեղձի քաղցկեղի առկայությունը յոդի ցածր պարունակությամբ սննդակարգը ավելորդ քաշը ինչպես նաև սեռը քանի որ վիճակագրական տվյալներով վահանագեղձի քաղցկեղն առավել հաճախ ախտորոշվում է կանանց մոտ մինչդեռ տղամարդկանց մոտ այն շատ ավելի հազվադեպ է հանդիպում։

Զարգացման սկզբնական փուլում այս հիվանդությունը գրեթե ոչ մի կերպ չի դրսևորվում, ուստի անգամ պարանոցի այտուցվածությունն ու փոքրիկ ուռուցքը հայտնաբերելու դեպքում մարդիկ հազվադեպ են վերագրում դրանք վահանագեղձի քաղցկեղին սակայն հիվանդության զարգացման հետ մեկտեղ կարող են ի հայտ գալ նաև կոկորդի ցավեր կլման հետ կապված խնդիրներ ձայնի անբացատրելի խռպոտություն շնչառության դժվարացում պարանոցի ցավեր ու հազ որը որևէ կապ չունի մրսածության հետ։

Նմանատիպ ախտանշաններ նկատելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։ Անհրաժեշտ թեստերի ցիտոլոգիական հետազոտության ուլտրաձայնային հետազոտության ինչպես նաև համակարգչային ու մագնիսառեզոնանսային շերտագրությունների միջոցով մասնագետները կկարողանան հստակ ախտորոշել վահանագեղձի ուռուցքը ինչն էլ թույլ կտա նշանակել անհրաժեշտ բուժումը։

Կախված հիվանդության զարգացման փուլից բուժման մեթոդի ընտրությունը կարող է տարբեր լինել։ Այս հիվանդության դեպքում որպես կանոն կիառվում է քիմիաթերապիա ճառագայթային թերապիա վիրահատական միջամտություն ինչպես նաև հորմոնալ թերապիա։ Վերջին տարիներին ակտիվորեն կիրառվում է նաև թարգեթային կամ թիրախային թերապիան որը թույլ է տալիս ոչնչացնել չարորակ բջիջներն առանց առողջ բջիջներին վնաս հասցնելու։ Բուժման այս տեսակի դեպքում բժիշկը թիրախավորում է ուռուցքի մեջ գտնվող որոշակի նյութը ինչն էլ օգնում է ճնշել չարորակ բջիջների աճը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика