Ինչ է անհրաժեշտ Ցորեն աճեցնելու համար որը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի մասը

Ցորեն աճեցնելը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի մասը:Այն ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև գարնանային յուրօրինակ շունչ է հաղորդում ողջ բնակարանին։

Ցորեն աճեցնելու համար մեզ անհրաժեշտ է․

  • Ցորենի հատիկ (լավ կլինի գնել ոչ թե սուպերմարկետներից,այլ շուկայից)
  • Հող
  • Տարա,որի խորությունը չպետք է 5սմ-ից քիչ լինի
  • Թղթե անձեռոցիկներ կամ սննդային պոլիէթիլեն

Ցորենը շարում ենք տարայի մեջ ու ջրում սենյակային ջերմաստիճանի ջրով այնպես, որ այն ցորենը ծածկի 1-2սմ-ով: Այսպես ցորենը պետք է մնա մի քանի օր (ոչնչով պետք չէ ծածկել): Օրերը լրանալուց հետո ցորենը թել է տալիս: Այդ ժամանակ ցորենի հատիկները լցնում ենք թաց անձեռոցիկի վրա և ծածկում սննդային պոլիէթիլենով կամ անձեռոցիկով:Թողնում ենք ցորենն այդպես մնա մի քանի օր` մինչև 1-2սմ երկարությամբ ծլերի հայտնվելը: Ողջ ընթացքում պետք է ուշադրություն դարձնել անհրաժեշտ խոնավությանը` մշտապես թրջելով ցորենը, որպեսզի անձեռոցիկը չչորանա:

Այնուհետև զամբյուղի կամ այլ տարայի մեջ հող ենք լցնում, որի հաստությունը չպետք է 3սմ-ից քիչ լինի: Ապահովության համար հողի տակ կարող ենք պոլիէթիլեն դնել, որպեսզի ջուրը կամ հողը չթափի զամբյուղի անցքերից: Հողը հավասարեցնում ենք,թրջում ինչից հետո հավասար և հաստ շերտով լցնում ենք ցորենը:Այս ամենը ծածկում ենք անձեռոցիկով, թրջում ու փակում պոլիէթիլենով (պոլիէթիլենի թաղանթի վրա մի քանի անցք ենք անում որպեսզի օդը կարողանա ներթափանցել): Թողնում ենք այդպես մնա մի քանի օր՝ այդ ընթացքում պարբերաբար ջրելով ցորենը,ապա հանում պոլիէթիլենը, որպեսզի ցորենը բորբոսով չպատվի: Հետագայում շարունակում ենք ջրել ծիլերն ու աճացնում ցորենը ցանկալի բարձրության:Ցանկության դեպքում ցորենը կարող ենք ձվերով կամ ծաղիկներով զարդարել, կտրել, ձև տալ և այլն:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика