Ինչ է Ձեր նախընտրած գույնը պատմում Ձեր բնավորության և տրամադրության մասին

Գույնի ազդեցության մասին հարյուրավոր հետազոտություններ են արվել որոնք ապացուցում են,որ յուրաքանչյուր երանգ լուսային էլեկտրամագնիսական ալիք է,որն իր մեջ կրում է որոշակի ինֆորմացիա ու էներգիա:Հոգեբանները հայտարարում են որ ընտրելով այս կամ այն երանգը՝մարդն անգիտակցաբար ցուցադրում է իր անձնային որակները։

Սև գույն Բնության մեջ մաքուր սև գույն գոյություն չունի,քանի որ իրականում այն գունապնակի բոլոր գույների խառնուրդն է: Հոգեբանները համարում են, որ սև գույնը հագուստի մեջ մարմնավորում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ինքնահավանությունը, բողոքականությունը, փոփոխությունների ցանկությունը։

Իզուր չէ որ աշխարհի շատ երկրներում այն սգո գույն հանդիսանում.Նրա էլեկտրամագնիսական հաճախականությունները ցուցադրում են մնացած բոլոր երանգների դուրսմղման ուղղվածությունը այսինքն` ամեն ավելորդ բանի:Աստղաբանները սև գույնը համարում են Կարիճի նշանի մարմնացում ու նրան օժտում Պլուտոնի`սեքսուալության ու ռիսկի մոլորակի որակներով: Եթե դուք ընտրում եք սև գույնը ձեր կերպարի համար, ապա բացի վերը թվարկված գծերից,դուք բարձրացնում եք ձեր կանացիության չափը, քանի որ Կարիճը համարվում է կանացի նշան ու օժտված է ին էներգիայով:

Սպիտակ գույն Շնորհիվ իր էլեկտրամագնիսական հատկությունների`սպիտակ գույնը ստեղծում է տարածության ընդլայնման պատրանք:Հոգեբանության մեջ այն բնորոշում է ազատությունը,բոլոր խնդիրների լուծումը և օժտված է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են բարին ընդունումը կանացիությունը:Աշխարհի շատ երկրներում հարսանեկան զգեստները կարված են ավանդական սպիտակ երանգի կտորներից։

Աստղագիտության մեջ Լուսինն ու Կենդանակերպի Խեցգետին նշանը որոնք պատասխանատու են կանացիության համար,ղեկավարում են սպիտակ գույնը ու մայրական սկիզբը:Հագուստի մեջ սպիտակ երանգներն առաջին պլան են մղում այնպիսի որակներ ինչպիսիք են հակվածությունը կատարելությանը երազկոտությունը ու սերը հարմարավետության հանդեպ։

Կանաչ գույն Հոգեբանները պնդում են որ տվյալ գույնն իր բոլոր երանգներով մարդու մեջ արթնացնում է կառավարելու ձգտումը ու օժտում է համառությամբ:Կանաչ հագուստ կրող մարդիկ առավելագույնս ֆիզիկապես և հոգեպես առողջ են ընկալվում ինչպես նաև ավելի երիտասարդ են երևում իրենց տարիքից:Դա պատահական չէ,քանի որ կանաչ գույնը կառավարվում է Մերկուրի մոլորակի և Երկվորյակ համաստեղության կողմից:Նրանք մարմնավորում են ինտելեկտը երիտասարդությունը արագ տեմպով գործողությունները ու համոզելու ունակությունը:Կանաչ գույնը մարդկանց օժտում է կոմերցիոն ունակություններով ու օգնում գործարքներ կնքելիս:

Եթե կանաչ երանգը մոտ է զիվորական հագուստի կանաչի երանգին,ապա այն համարվում է Ցուլի նշանի Վեներա մոլորակի նյութական հատվածի կողմից կառավարվող:Այդպիսի երանգը հագուստի մեջ մարդկանց տալիս է իրենց ուզածին հասնելու էներգիա ու փող վաստակելու կարողություն: Էներգետիկորեն կանաչ գույնը պատկանում է տղամարդկային յան սկզբին։

Կարմիր գույն Հագուստի մեջ կարմիր գույնը բարձրացնում է արյան ճնշումը,հաճախակի է դարձնում ռիթմը և շնչառությունը:Այն հանդիսանում է կենսական ուժի գործողությունների դիմելու արթնացման արտահայտությունը։ Կարմիր գույնն ընտրողներն իրենց բնույթով առաջնորդներ են ու կարողանում են պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել Շրջապատողներն այդպիսի մարդկանց որպես ավելի ուժեղ են ընդունում,քան նրանք իրականում կան։

Աստղագիտության մեջ կարմիր երանգներ ունեն Մարս մոլորակն ու Կենդանակերպի Խոյ նշանը,որը պատասխանատու է մարդու կամքի համար:Կարմիր գույնը պատկանում է տղամարդկային յան էներգիային, դրա համար էլ կարմիր երանգներ ընտրող կանայք տեսողական կերպով շեշտում են իրենց բնավորության տղամարդկային որակները։

Վարդագույն Վարդագույնը սպիտակի ու կարմրի ածանցյալ գույն է,ինչը նրան օժտում է երկուսի գծերով էլ Սպիտակի մաքրությունն ու իմաստնությունը համադրված են կարմիրի համառության հետ:Հոգեբանները համարում են, որ այն մարդկանց ռոմանտիկություն, կրեատիվություն է պարգևում, ինչպես նաև բթացնում է նյարդայնությունն ու ձանձրույթի հակվածությունը:Վարդագույն հագած մարդիկ սովորաբար ավելի հանգիստ տեսք ունեն, քան նրանք իրականում կան։

Աստղաբանության մեջ վարդագույնի համար պատասխանատու են Վեներան ու Կշեռք համաստեղությունը: Վարդագույնի բոլոր երանգները մարդկանց օժտում են ստեղծագործական հատկություններով,ինչպես նաև գեղագիտական հմտություններով: Համարվում է, որ այն ավելի շատ պատկանում է ին կանացի էներգիային, բայց եթե կարմիր պիգմենտը երանգի մեջ ավելի շատ է,ապա գույնը ձեռք է բերում Մարսի տղամարդկային ուժի որակները։

Դեղին գույն Դեղին հագուստը մարդու մեջ ընդգծում է այնպիսի որակներ, ինչպիսիք են լավատեսությունը, իր հետևից տանելու ցանկությունը, ինչպես նաև ներքին ռելաքսը: Դեղին երանգների էլեկտրամագնիսական ալիքները մարդկանց մոտ այնպիսի զգացողություններ են հարուցում, ինչպես ուրախությունն է, ազատությունն ու անհոգությունը։

Աստղագիտության մեջ դեղին գույնի համար պատասխանատու է Յուպիտերը ու նրան համապատասխանող՝ Աղեղնավոր կրակոտ նշանը: Այս մոլորակը մարմնավորում է ծաղկումը, բարգավաճումը, հոգևորությունն ու իմաստնությունը, ինչպես նաև հովանավորում է երեխաներին:Համարվում է, որ դեղին գույնը մարդուն էներգիա է տալիս ինքնաիրացվելու համար, ինչպես նաև օգնում է ձեռք բերել կարգավիճակ ու իշխանություն: Մարմնագույն և դեղին երանգները համապատասխանում են տղամարդկային յան էներգիային, քանի որ այս երանգները հագուստի մեջ ցուցադրում են հենց բնավորության տղամարդկային գծերը։

Մոխրագույն Հոգեբանները խորհուրդ են տալիս ընտրել մոխրագույն հագուստ, երբ դուք չեք ուզում տրվել այլ մարդկանց ազդեցությանը կամ ցանկանում եք հաջողությամբ հանձնել քննությունը կամ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցը:Մոխրագույնի էներգիան համարվում է ամենաչեզոքը ու չի հարուցում ոչ մի հոգեբանական ռեակցիա մարդկանց մոտ։

Աստղագիտության մեջ մոխրագույնի համար պատասխանատու է Կետու կարմիկական մոլորակը, որը մարդկանց պարգևում է լավ ինտուիցիա, ինտրավերտություն ու օգնում է նրանց աննկատ մնալ: Նրանք, ովքեր գերադասում են հագուստի մեջ մոխրագույնը, սիրում են տքնաջան աշխատանքը ու օժտված են նուրբ ընկալմամբ։

Կապույտ գույն Հոգեբանները համարում են, որ հագուստի մեջ կապույտ գույնը նշանակում է խստություն կարգապահություն ու մարդու համար պատասխանատվություն: Կապույտ գույնի հագուստ կրող մարդիկ նաև արտահայտում են հանգստություն և սեփական գործողությունների հանդեպ վստահություն, ինչով էլ պայմանավորված է շատ սոցիալական հաստատությունների դրես-կոդը։

Աստղագիտության մեջ կապույտ գույնի համար պատասխանատու են խստության մոլորակ Սատուրնը ու Կարիճի համաստեղությունը: Այդ գույնը մարդկանց խաղաղություն է տալիս աշխատանքի մեջ, ինչպես նաև աշխատամոլության հակվածություն, որը հատուկ է այդ նշանի ներկայացուցիչներին: Կապույտ հագուստը օգնում է կայացնել կշռադատված որոշումներ, պարգևում է նպատակամղվածություն որակյալ արդյունք ստանալու համար ու մտածողության խորություն: Էներգետիկորեն կապույտի երանգները համապատասխանում են կանացի ին սկզբին։

Մանուշակագույն Հոգեբանների խոսքերով` մանուշակագույնը ստեղծում է հակադրություններից մի ամբողջական ձուլվածք, այսինքն՝ համադրված է կարմիրից` որպես իմպուլսիվ նվաճողից, և կապույտից՝ ինչպես մտածողության խորությունից Հագուստի մեջ մանուշակագույնն առաջին պլան է մղում այնպիսի որակներ, ինչպիսիք են զգացմունքայնությունը, կախարդանքի նկատմամբ հավատը, ինչպես նաև էրոտիզմն ու մաքսիմալիզմը։

Համարվում է, որ համար մանուշակագույնը շատ հարմար է ցանկացած կանացի և մանկական ապրանքանիշի լոգոտիպների համար,քանի որ ստեղծում է կախարդանքի ու բոլոր ցանկությունների իրականացման պատրանք Աստղաբանորեն մանուշակագույնը գտնվում է էքսցենտրիկ Ուրան մոլորակի և Ջրհոսի համաստեղության ղեկավարման ներքո:Նրանք մանուշակագույն հագած մարդուն օժտում են այնպիսի որակներով, ինչպիսիք են ինքնատիպությունը,դեմոկրատականությունը,ոչ ստանդարտ մտածելու կարողությունը,ինչպես նաև հանկարծակի փոփոխություների ու արկածախնդրության հակվածությունը:Էներգետիկորեն մանուշակագույնը երկակի նշան է հանդիսանում ու ունի թե ին, թե յան էներգիաները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика