Ինչ տեղի կունենա Ձեր օրգանիզմի հետ եթե ամեն օր մեկ դեղձ ուտեք

Հյութալի,բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։Դեղձը մի լավ հատկություն ունի`կարողանում է փոխարինել քաղցրավենիքին,ընդ որում՝100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է,որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել

Բնական հակադեպրեսանտ Արոմաթերապիայի մասնագետներն ապացուցել են, որ դեղձի բույրը բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ կալիումի և ֆոսֆորի պարունակության շնորհիվ բարձրանում է գլխուղեղի աշխատունակությունը։ Այդ նյութերը նաև նպաստում են հիշողության ամրապնդմանը և խանգարում տարիքային փոփոխություններին

Օգտակար է երիկամներին Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը,ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լվանում» է ավազը

Օգտակար է սրտին և անոթներին Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների,այդ թվում՝սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։Բացի այդ այն պարունակում է վիտամին E,որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը

Լավացնում է ոսկրերի և հոդերի վիճակը Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում

Հակացուցումներ

  • Չնայած անվիճելի առավելություններին,այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից
  • Բացի այդ,դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել
  • Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում
Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика