Լյարդի հիվանդությունների մասին հուշող ախտանշաններ, որոնք ի հայտ են գալիս մարդու դեմքին

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լուրջ խնդիրներից խուսափելու համար այս օրգանի հիվանդությունները հարկավոր է հնարավորինս շուտ նկատել ու սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական դժվար են ախտորոշվում և հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում։

Այնուամենայնիվ օրգանիզմը միշտ այս կամ այն ախտանշանի միջոցով նախազգուշացնում է առողջական խնդիրների մասին, և լյարդի հիվանդությունները ևս բացառություն չեն։ Այդ ախտանշաններն իմանալը կօգնի ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լյարդի հիվանդությունների մասին հուշող երեք ախտանշան, որոնք կարելի է նկատել մարդու դեմքին։

Աչքերի ու մաշկի դեղնավուն երանգ Լյարդի ախտահարումները սովորաբար ուղեկցվում են դեղնուկով, որի դեպքում հիվանդի մաշկն ու լորձաթաղանթները դեղնավուն երանգ են ստանում։ Ընդ որում՝ այդ դեղնավուն երանգը կարող է լինել ինչպես բավական վառ, այնպես էլ խամրած և գրեթե մոխրագույն։

Նման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ լյարդի գործառույթների խանգարման դեպքում այն դադարում է օրգանիզմից դուրս բերել բիլիռուբին սպիտակուցը, ինչի հետևանքով այն կուտակվում է արյան մեջ և մաշկը ստանում է դեղնավուն երանգ։ Նման դեպքերում հարկավոր է անպայման պարզել դեղնուկի պատճառը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել ցիռոզով, հեպատիտով կամ անեմիայով։

Անբացատրելի կապտուկներ Այս օրգանի հիվանդությունների մասին կարող են հուշել նաև անբացատրելի կապտուկները, որոնք կարող են առաջանալ մարմնի տարբեր հատվածներում և անգամ լորձաթաղանթների վրա։ Բացի այդ, այս ախտանշանի դեպքում մարդու մոտ նկատվում են նաև հաճախակի մազանոթային արյունահոսություններ։ Նման խանգարումները պայմանավորված են նրանով, որ ախտահարման դեպքում լյարդը չի կարողանում ինչպես հարկն է սինթեզել որոշ նյութերը, ինչի հետևանքով խանգարվում է արյան մակարդման գործընթացն ու ի հայտ են գալիս արյունազեղումներ։

Մաշկի թեփոտվածություն ու քոր Լյարդի բջիջերն արտադրում են լեղի, որը մասնակցում է մարսողության գործընթացին: Լյարդից դուրս գալուց հետո այն հայտնվում է լեղապարկում, սակայն լյարդի հիվանդությունների դեպքում լեղին կուտակվում է՝ հանգեցնելով տհաճ զգացողությունների առաջացման։ Նման դեպքերում մաշկային քորն ու թեփոտվածությունը կարող են ուղեկցվել դեղնուկով, սակայն առավել հաճախ այս ախտանշաններն ի հայտ են գալիս առանձին։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика