Լոգանք ընդունելիս հայելու վրա օճառ քսեք. պատճառն իմանալով միշտ այդպես կվարվեք

Լոգարանի քրտնակալած հայելին հարկ է լինում անընդհատ մաքրել, քանի որ մեկ րոպե անց կրկին ոչինչ չի երևում: Հայելին քրտնակալելուց պաշտպանելու համար զարմանալի մեթոդ: Ձեզ անհրաժեշտ է միայն սովորական օճառ:

Սովորական օճառով հայելու մակերեսին քաշեք գծեր, ապա դրանք խնամքով շփեք փափուկ կտորով այնքան ժամանակ՝ մինչև այն ամբողջովին անհետանա: Արդյունքում կստացվի փայլող հայելի, որը երկար ժամանակ չի քրտնի: Իսկ երբ այն կեղտոտվի և կրկին սկսի քրտնել, ապա կրկնեք գործողությունը:

Նույն մեթոդը կարելի է կիրառել ձմռանը քրտնող ակնոցների դեպքում. կրկին մի քիչ օճառ քսեք ապակուն և փայլեցրեք: Այս մեթոդը կարելի է օգտագործել նույնիսկ սուզալողի դիմակի վրա՝ ավելի հստակ տեսանելիություն ապահովելու համար:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика