Լուսшբացի шղոթք Բարի Լույս բոլորին

Շնորհակալություն ենք հայտնում քեզ ով Տեր, մեր Աստվածը որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ և արթնացնելով կարելիություն տվիր որ առավոտ կանուխ երկրպագենք քո ահավոր ու փառավոր և սուրբ անունը: Աղաչում ենք քեզ Տեր թույլ տուր որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը և մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքին մեզ քո երկյուղով ամրացրու և պահպանիր

Որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու անարատ կյանք ապրելուց հետո մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ հավիտենական կյանքիդ անխռով ու խաղաղ նավահանգստին հասնենք:Նրա հետ քեզ`Հոր և Սուրբ Հոգուն վայելում են փառքը,իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика