Կարգավորեք զարկերակային ճնշումը ազատվեք ավելորդ քաշից բանանով սմուզի օգնությամբ

Բանանը շատ օգտակար միրգ է, որը հարուստ է մեծ քանակությամբ օգտակար տարրերով: Հատկապես կարևոր է կալիումը, որն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից՝ դրանով իսկ նպաստելով քաշի նվազմանը:

Հեղուկի կուտակումն օրգանիզմում խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Այն կարող է լինել ինչպես հորմոնալ տատանումների, այնպես էլ սխալ սննդակարգի, երիկամների կամ լյարդի որոշ հիվանդությունների կամ օրգանիզմում կալիումի և նատրիումի դիսբալանսի հետևանքով: Սա բավական տարածված խնդիր է, որն անկախ իր առաջացման պատճառից կարող է դառնալ բազում տհաճ զգացողությունների պատճառ:

Օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկից ազատվելու լավագույն միջոցներից մեկը բավարար քանակությամբ կալիումի գործածությունն է, իսկ այս տարրով հարուստ է բանանը: Բացի այդ, այս միրգն արագացնում է նյութափոխանակությունը՝ օգնելով ազատվել ոչ միայն հեղուկից, այլև ավելորդ քաշից:

Կալիումից բացի բանանը հարուստ է նաև այնպիսի տարրերով, ինչպիսին են գլյուկոզան, А, В, С, Е վիտամինները, կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, սիլիցիումն ու երկաթը, ուստի այն հիանալի միջոց է էներգիա ստանալու և օրգանիզմն անհրաժեշտ սննդարար տարրերով հարստացնելու համար:

Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ բանանն օգնում է ազատվել ավելորդ քաշից և նպաստում է մաշկի ու մկանների երիտասարդության և առաձգականության պահպանմանը: Բացի այդ, այն մաքրում է արյունը, բարելավում է մարսողությունն ու կանխում է զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների առաջացումը: Սա է պատճառը, որ բանանով սմուզիները հատկապես օգտակար են ավելորդ քաշ ունեցողների և զարկերակային գերճնշումից տառապողների համար:

Բանանով ու սպանախով սմուզի Այս սմուզիի պատրաստման համար հարկավոր է մեկ բանան, 100 գրամ թարմ կամ սառեցված սպանախ, 100 մլ բնական յոգուրտ, 2 ճաշի գդալ քունջութ և մեկ ճաշի գդալ մեղր: Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել 100-200 մլ մաքուր ջուր և լավ խառնել: Այս սմուզին ցանկալի է օգտագործել նախաճաշի կամ լանչի փոխարեն:

Բանանով ու կտավատով սմուզի Այս սմուզիի համար հարկավոր է մեկ բանան, կես նարինջ, երկու ճաշի գդալ կտավատի սերմ, մեկ բաժակ ջուր, մի փոքր կակաո և մեղր: Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել: Ցանկության դեպքում ջուրը կարելի է փոխարինել սառը կանաչ թեյով կամ բուսական կաթով: Այս սմուզին մաքրում է աղիները՝ դրանով իսկ նպաստելով ավելորդ քաշի նվազմանը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика