Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր։ !No Pasarán!»,—գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը։ Դրանից հետո նա շուրջ 8 ժամ հարցազննվել էր ԱԱԾ-ում, որտեղից դուրս գալուց հետո տեղի ունեցածը դարձյալ քաղաքական հետապնդում էր որակել։