Կենդանակերպի ամենա-ամենա նշանների ցուցակը

Կենդանակերպի բոլոր նշանների տարբեր են:Այս հարցում ոչ մի կասկած չկա:Աստղաբանները որոշել են կազմել կենդանակերպի ամենա-ամենա նշանների ցուցակը ըստ նրանց բնավորության և հատկանիշների:

Ամենաուժեղ նշանը – Ձկներ Աստղաբանները համարում են, որ Ձկներն ամենաուժեղն են: Սա փոքր ինչ զարմանալի է քանի,որ նրանք տպավորվող և զգայուն են:Սակայն նրանք մեծ ներուժ ունեն և ի տարբերություն մյուս նշանների,ովքեր կարող են պարտվել,Ձկները միշտ լավ դիրք են զբաղեցնում:

Ամենասեքսուալ նշանը – Խոյ Ամենասեքսուալ կենդանակերպի նշան են համարվում Խոյերը:Այս նշանի ներկայացուցիչները էներգիայով լի են, գրավիչ են, կրքոտ և ակտիվ: Սիրային հարցերում նրանց հավասարը չկա: Նրանք գրավում են մարդկանց իրեն խարիզմայով և ներքին հմայքով:

Ամենախորամանկ նշանը – Կարիճ Ամենախորամանկ նշան է համարվում Կարիճը:Եթե նրանք սկսել վրեժ լուծել,ապա նրանց կանգնեցնելն անհնար է:Նրանք գործում են ամենաբարդ մեթոդներով,նրանց դժվար է ինչոր բան անելիս բռնելը կամ կասկածելը: Կարիճները ամենավտանագավոր և չար թշնամիներն են:

Ամենահավատարիմ նշանը – Կույս Կույս նշանի ներկայացուցիչներն ամենահավատարիմն են: Նրանք իրենց զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար և շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին: Եվ եթե նրանք գտան ինչ-որ մեկին նրան երբեք չեն դավաճանի:

Ամենագեղեցիկ նշանը – Աղեղնավոր Արտաքինով ամենագրավիչ նշանը Աղեղնավորն է: Նրանք ունեն բնությունից տրված գեղեցկություն, ինչով էլ որ համարվում են գրավիչ: Նրանք միշտ հետևում են իրենց արտաքինին:

Ամենաբարի նշանը – Ցուլ Ցուլերն ամենաբարին են: Չեն սիրում կոնֆլիկտի մեջ մտնել, շփման մեջ փափուկ են,ինչն էլ գալիս է նրանց բարությունից: Նրանք կարող են մեծ օգնություն ցուցաբերել՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի են:

Ամենահաջողակ նշանը – Երկվորյակ Ամենահաջողակները Երկվորյակներն են: Նրան հաճախ են ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվում: Նրանք լավատես են. հենց դա էլ պայմանավորում է նրանց հաջողության 90 տոկոսը:

Ամենաընտանեկան նշանը – Խեցգետին Խեցգետին նշանի ներկայացուցիչները ամենաընտանեկանն են: Նրանց համար ընտանեկան արժեքները առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել արժանի զուգընկեր, տեղավորվել հարմարավետ տնակում և շատ երեխաներ ունենալ: Ամուսնության և երկարատև հարաբերությունների ամենաիդեալական նշանն է:

Ամենաէգոիստ նշանը – Առյուծ Ամենաէգոիստները Առյուծներն են: Չնայած ընկերասեր և առատաձեռն լինելուն, նրանք նախընտրում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, դա իրենց ուժ է տալիս: Երբ իրենց գովում են, նրանք իրենց շատ լավ են զգում:

Ամենաշփվող նշանը – Կշեռք Կշեռքները շատ շփվող են: Նրանք շատ են սիրում խոսել տարբեր թեմաներով: Նրանց հետաքրիր են նոր ծանոթություններ: Հասարակության մեջ իրենց վստահ են զգում: Նրանց համար անգամ մեկ օրվա միայնությունն անտանելի է:

Ամենափակ նշանը – Այծեղջյուր Այծեղջյուրները շատ փակ են: Թե ինչ է նրանց մտքին, շատ դժվար է իմանալ: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու մտքերը, և հաճախ են մարդկանց մոտ իրենց սառն ու անհհոգի դրսևորում:

Ամենահանճարեղ նշանը – Ջրհոս Կենդանակերպի ամենահանճարեղ նշան է համարվում Ջրհոսը: Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են ստեղծում: Նրանց մոտ զարգացած է ֆանտազիան և ստեղծագործական մտածողությունը:Սակայն հաճախ նրանք ուժ և միջոցներ չեն ունենում մտքերն իրականացնելու համար: Այս պատճառով նրան շատ մտքեր անհայտ են մնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика