Կենդանակերպի 5 ամենահավասարակշռված նշանները

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հավասարակշռված են, ռեալ են նայում կյանքին, զգացմունքները վառ չեն ցուցադրում: Ցուլերը մեծ համբերություն ունեն, հանգիստ են, սիրում են կայունություն և ներդաշնակություն ամեն ինչում:

Կույս: Պրակտիկ են, հավասարակշռված, զուսպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խուսափում են ամբոխից, աղմկոտ երեկույթներից, չեն սիրում ցուցադրել իրենց զգացմունքները: Հանգիստ են, թույլ չեն տալիս զգացմունքներին ղեկավարել իրենց:

Կշեռք: Տրամաբանական մտածողություն ունեն, հանգիստ բնավորություն, ինչի շնորհիվ չեն ենթարկվում զգացմունքների ազդեցությանը: Հավասարակշռված են, լավատես, հոգեպես կայուն: Մտերիմների հետ հարաբերություններում կամակոր են, բայց երբեք զգացմունքները ցույց չեն տալիս անծանոթների ներկայությամբ:

Այծեղջյուր: Հաջողությամբ տիրապետում են իրենց, հավասարակշռված են, կշռադատող, զուսպ: Այծեղջյուրներն իրենց միշտ արժանապատիվ են պահում, հանգիստ, լուրջ, համեստ մարդու տպավորություն գործում: Կայուն ներաշխարհ ունեն, կարողանում են ցույց չտալ զգացմունքները:

Ջրհոս: Հանգիստ վարքագիծ ունեն, ղեկավարվում են տրամաբանությամբ, հանդուրժողական են: Ճկուն են, կարողանում են հարմարվել իրավիճակին, ամեն բան սրտին չափազանց մոտ չեն ընդունում: Չեն ենթարկվում ուժեղ զգացմունքների ազդեցությանը, մակերեսային ու հանգիստ վերաբերմունք ունեն երևույթների հանդեպ:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика