Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը հուլիսի 28 ի դրությամբ

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 629-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի մահացածների թիվը 719 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 223 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 10 մարդ իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 942-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 692 է ընդհանուր առողջացածներինը 27 357 փաստացի բուժվողներինը 9330 (մեկ օրում պակասել է 463-ով): Մեկ օրում թեստավորվել է 1061 մարդ ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 158 527 քաղաքացի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է որ պացիենտները եղել են 89 (կին) 54 (կին) 63 (տղամարդ) 85 (տղամարդ) 64 (տղամարդ) 74 (տղամարդ) 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика