Այսօր որոշել ենք կիսվել համեղ տնական «Մադլեն» թխվածքաբլիթների բաղադրատոմսով, որն այս եղանակին հատապես շատ հաճույքով կճաշակեն ձեր հյուրերը թեյի և սուրճի հետ։
Ձեզ անհրաժեշտ կլինի.
- Ալյուր – 120 գ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 80 գ
- Կարագ – 90 գ
- Լիմոնի հյութ – 1 ճ/գ
Ինչպես պատրաստել.
- Պատրաստել բոլոր անհրաժեշտ մթերքները։ Խառնել ձուն, ու շաքարը։
- Թեթև հալեցնել կարագը, դրան ավելացնել ձուն ու շաքարը։
- Այս ամենը հարել հարիչով։
- Ավելացնել ալյուրը։
- Ավելացնել մեկ ճաշի գդալ լիմոնի հյութը։ Լավ խառնել։
- Խմորը լցնել ձևամանների մեջ։
- Թխել 190-200 աստիճանի տակ, 12-15 րոպե։
Բարի ախորժակ։