Հայտնի հոգեբանը պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին

Հայտնի հոգեբան Նատալյա Գրեյսն իր գրքում պատմել է դեպի հաջողություն տանող օրենքների մասին:

Պերֆեկցիոնիզմի օրենքը: Պետք է ամեն ինչ անել լավագույն կերպով: Քանի որ ժամանակն անդառնալի ու անլցնելի ռեսուրս է, պետք է աշխատանքի վրա ժամանակը ծախսել առավելագույն արդյունավետությամբ:

Փուլայնության օրենքը: Մարդու տրամադրությունը կախված է արտաքին շատ գործոններից: Արդյոք նորմալ քնե՞լ եք, որքա՞ն եք կերել, աշխատանքում խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, և այլն: Եվ շատերը թերագնահատում են իրենց տրամադրության վրա արտաքին գործոնների ազդեցությունը: Պետք է սովորել աշխատել դրա հետ ու հասկանալ, որ դա սոսկ փուլ է:

Ճիշտ արարքների օրենքը: Եթե մարդը ճիշտ է գործում, ապա նրա կյանքն օրեցօր ավելի լավն է դառնում:

Հատուցման օրենքը: Մարդն այս կյանքում ամեն ինչի համար ստիպված է վճարել:

Հոգևոր լիմֆայի օրենքը: Պետք է սովորել վերականգնել սեփական ուժերը: Ահա մի քանի եղանակ`

– ֆիզիկական հանգիստ` քուն, լոգանք, մերսում:

– ֆիզիկական վարժություններ:

– աղոթք:

Զամբյուղի ու գնդակի օրենքը: Մտքերը գնդակներ են, գլուխները` զամբյուղներ: Եթե համառորեն մտածես ինչ-որ բանի մասին, ուղեղի զամբյուղները սկսում են որսալ առատորեն թռչող գնդակները:

Զրոյացման օրենքը: Ուղեղը զրոյացման կարիք ունի, շրջան, երբ նա հանգստանում է, չի ընկալում ինֆորմացիան ու վերականգնվում է:

Մանրուքների ցուցադրականության օրենքը: Ինչպես մարդն իրեն դրսևորում է մանրուքներում, այնպիսին էլ նա կա:

Տաղանդի նկատմամբ բևեռային ռեակցիայի օրենքը: Տաղանդավոր մարդիկ միշտ բևեռային ռեակցիաներ են հարուցում` կամ հիացմունք, կամ ատելություն: Եթե դուք տաղանդավոր եք, չարժե հույս ունենալ, որ ձեզ բոլորը պիտի սիրեն: Թշնամիներ միշտ էլ կլինեն:

Նյութի օրենքը: Ինչքան շատ մարդն իրեր ունի, այնքան շատ ժամանակ է նա վատնելու դրանց ծառայելու համար: Դեն նետեք անպետք իրերը` չտրվելով դրանց հետ կապված հիշողություններին:

Հագուստից հոգնելու օրենքը: Արագ հանգստանալու համար փոխեք հագուստները, անգամ, եթե թվում է, թե հագուստը կարգին վիճակում է:

Ընդհանուր հիշողության օրենքը: Մարդկանց միմյանց հետ ամենաշատը կապում են ընդհանուր իրադարձությունները:

Ազդեցության օրենքը: Շրջապատը շատ բանի վրա է ազդում: Մենք վերածվում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, և շատ ավելի քիչ ենք նրանց վերափոխում ու մեզ նմանեցնում:

Լավ հարաբերությունների օրենքը: Ոչ այնքան ազդեցիկ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալն ավելի արդյունավետ է, քան ավելի բարձր դիրք ունեցողի հետ մակերեսային ծանոթությունը:

Պահի օրենքը: Եթե զգում ես, որ պետք է ինչ-որ բան անել, արա, զանգիր, խոսիր, մոտեցիր:

Մոլախոտի օրենքը: Մոլախոտն ավելի կենսունակ է, քան օգտակար բույսը: Նույն կերպ է և մարդկանց հետ:

Հրաշքի օրենքը: Եթե գոնե ինչ-որ բան անես, հրաշքը կարող է տեղի ունենալ:

Պրոբլեմը հավասար է խնդրի օրենքը: Պրոբլեմն ընդամենը խնդիր է, որը պետք է լուծել:

Չարդարացված սպասումների օրենքը: Դուք կյանքից կստանաք այն, ինչ սպասում եք: Սպասեք լավին ու գործեք:

Ընդհանուր սանձի օրենքը: Մի սանձի տակ 2 ձիեր կարող են տեղից շարժել 15 տոննա բեռ, իսկ ահա նրանցից յուրաքանչյուրը` միայն 3 տոննա: Համաձայնեցված գործեք:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика