Հաջողակ և երջանիկ կյանք ունենալու կարելիներն ու չի կարելիները

Մարդիկ անընդհատ հաջողակ ու երջանիկ կյանք ունենալու համար տարբերակներ են փնտրում: Հոգեբաններն առաջարկում են հետևել առաջին հայացքից հեշտ թվացող, բայց շատ կարևոր մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն կյանքը դարձնել ավելի խաղաղ, հանգիստ և ավելի երջանիկ: Սրանք շատ հեշտ կանոններ են, որոնք առանձապես դժվարություններ չեն պատճառի, սակայն կօգնեն ավելի հեշտացնել կյանքը:

Ավելի հաջողակ և երջանիկ լինելու համար կարող եք հետևել մի քանի խորհուրդների.

  • Ժպտացեք բոլորին և միշտ՝ ծանոթ թե անծանոթ:
  • Գրառեք ձեր բոլոր ծախսերը և ամսվա վերջում տեսեք՝ ինչ է ձեզ պակասում, կամ՝ ինչ կարող եք ձեզ թույլ տալ:
  • Օրացույցի վրա նշեք, թե այդ օրը կամ ժամին ինչ գործ ունեք:
  • Մինչ սննդամթերքի խանութ գնալը՝ անպայման սնվեք:
  • Աշխատասեղանի տակ փուչիկի նման գնդակ դրեք: Ամեն անգամ, երբ հոգնում եք, հանեք կոշիկները և ոտքերով խաղացեք գնդակի հետ:
  • Քնելուց մեկ ժամ առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերը:
  • Պառկեք 20 րոպե շուտ այն պահից, երբ իրականում ուզում եք քնել: Արթնանալուն պես ձգվեք կատվի նման, այնուհետև կանգնեք և, ըստ մարմնի թելադրանքի` իջեք առաջ և հետ, թուլացրեք մկանները, շարժեք վիզը և թույլ տվեք, որ մարմինը թուլանա: Եվ, ամենակարևորը, խորը շնչեք և արտաշնչեք 5 անգամ:
  • Միշտ ձեռքի տակ ունեցեք նոթատետր, թեկուզ՝ էլեկտրոնային: Սա կօգնի ձեզ ամեն պահի գրանցել գեղեցիկ և պետքական մտքերը:
  • Ձեր ճանապարհի գոնե կեսն անցեք քայլերով:
  • Աշխատեք ասել «ոչ» բոլոր այն դեպքերում, երբ ասում էիք «այո»՝ միայն ինչ-որ մեկին դուր գալու համար:
  • Մինչ խանութ գնալը գրեք ցուցակ՝ ինչ գնել:
  • Արգելափակեք այն ծառայությունները, որոնք փորձում են անընդհատ գրավել ձեզ ակցիաներով:
  • Ձմռան ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք սառույցի վրա սահելու: Ոչ թե հենց այնպես դա արեք, այլ գուցե իրո՞ք ձեզ դուր գա:
  • Ձեր աշխատավայր թարմություն տարեք. կամ երկարակյաց ծաղիկ, կամ էլ ամեն օր թարմ ծաղիկներ տարեք:
  • Սկսեք աշխատել, երբ արթնանում եք:
  • Գրագետ կարգավորեք աշխատանքային օրը:
  • Գտեք ժամանակ ձեզ համար

Խաղաղ, հաջողակ և երջանիկ կյանք ունենալու համար աշխատեք չանել հետևյալ բաները.

  • Ձերբազատվեք անընդհատ Ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից
  • Մի վերահսկեք ամեն բան
  • Հրաժարվեք անընդհատ մարդկանց մեղադրելու ցանկությունից
  • Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք. հավատացեք, դուք ավելի լավն եք, քան պատկերացնում եք:
  • Անընդհատ և ամեն ինչից մի բողոքեք
  • Անընդհատ միայն մի քննադատեք
  • Դադարեցրեք ուրիշների վրա տպավորություն թողնելու փորձերը
  • Մի ընդդիմացեք փոփոխություններին
  • Մի պիտակավորեք
  • Բաց թողեք անցյալը։ Գիտենք՝ սա դժվար է: Հատկապես, երբ անցյալն ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան էլ վախեցնում է: Մոռացեք այն ամենը, ինչ եղել է, և գիտակցեք, որ ձեր ունեցածը միայն ներկան է։

Սիրարփի Աղաբաբյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика