Հարց որը հետաքրքրում է բոլոր կանանց։Արդյոք կարելի է լվանալ կոշիկները լվացքի մեքենայում,թե ոչ

Մեր օրերում լվացքի մեքենայում կոշիկներ լվանալը սովորոկան բան է դարձել։ Բայց ոչ բոլոր տնտեսուհիներն են ռիսկի դիմում և կոշիկները մեքենայում լվանում։Շատերը նախընտրում են ձեռքով լվանալու ավանդական տարբերակը։Այսօր կփորձենք պատասխանել այս հավերժական հարցին՝լվանալ կոշիկները լվացքի մեքենայում,թե՝ ոչ։

1. Իհարկե, ոչ բոլոր կոշիկները կարելի է լվանալ մեքենայի մեջ։ Օրինակ կաշվե կոշիկները, հաստ չոր տակերով կոշիկներ է նախընտրելի է լավանալ ձեռքով։ Բայց հողաթափերը, կտորից մարզակոշիկները, կեդերը հանգիստ կարելի է լվանալ լվացքի մեքենայով։

2. Եթե ուզում եք, որ ձեր լվացքի մեքենան ձեզ երկար ծառայի, կոշիկները լվանալուց առաջ լավ մաքրեք քարերից և հողից։

3. Կոշիկները պետք է լվանալ հատուկ ռեժիմով, 30 աստիճանի տակ։ Կոշիկը կարելի է լվանալ ցանկացած լվացող միջոցով, բայց ավելի լավ է օգտագործել լվացող գել, քանի որ փոշին դժվար է ողողելը։ Լվանալուց առաջ անպայման հանեք կապերը և միջատակերը։

4. Օգտագործեք հատուկ լվացքի պարկեր, որպեսզի կոշիկները չվնասեն ձեր լվացքի մեքենան։

5. Որպեսզի մեկ կրակոցով ազատվեք նաև տհաճ հոտից և կոշիկներին վերադարձնեք իրենց նախնական տեսքը, ամեն մի կոշիկի մեջ սոդա լցրեք և թողեք գիշերը մնա։ Դրանից հետո նոր լվացեք մեքենայի մեջ։

6. Որպեսզի սիրելի մարզակոշիկները կամ կեդերը չձևափոխվեն, դրանք միայն մաքուր օդին չորացրեք։

7. Ուշադիր կարդացեք կոշիկի վրայի պիտակները, որոշ արտադրողներ անգամ նշում են, թե ինչպես պետք է այն լվանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика