Հեշտությամբ կարգավորեք զարկերակային ճնշումն այս բույսերի օգնությամբ

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է։ Սա սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ հանգեցնել մահվան։ Բուժման բացակայության դեպքում զարկերակային բարձր ճնշումը կարող է դառնալ այնպիսի վտանգավոր խանգարումների պատճառ, ինչպիսին են իշեմիկ անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի կաթվածը, ուստի հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել ճնշման ցուցանիշներն ու կանխել դրանց զգալի տատանումները։

Այս վտանգավոր խանգարման դեպքում մասնագետները սովորաբար նշանակում են ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել ճնշումն առանց դեղորայքի։ Հատկապես արդյունավետ են որոշակի խոտաբույսերը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բույս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների։

Եղեսպակ Սովորաբար այս բույսը կիրառվում է սուսներին, ձվածեղին, ձկով ուտեստներին և այլ կերակրատեսակներին յուրահատուկ թարմություն հաղորդելու համար, սակայն այն նաև շատ օգտակար դեղաբույս է, ինչի մասին քչերը գիտեն։ Եղեսպակը հարուստ է օգտակար հակաօքսիդանտներով, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը։ Բացի այդ, այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանը՝ դրանով իսկ բարելավելով իմունային համակարգի արձագանքն օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացներին։

Հիբիսկուս Այս բույսը հայտնի է իր խոշոր ու վառ ծաղիկներով, որոնք կիրառվում են շատ համեղ կարկադե թեյի պատրաստման համար։ Հիբիսկուսի ծաղիներն օժտված են հզոր բուժիչ հատկություններով, որոնցից մեկն էլ զարկերակային գերճնշման բուժումն է։ Այս բույսի ծաղիկներով պատրաստված թեյը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ այն նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումն ու օգնում է ազատվել արյունատար անոթների բորբոքումներից։

Ալոճենի Ալոճենին փշոտ թուփ է, որի տերևները, ծաղիկները, հատապտուղներն ու անգամ ճյուղերն օգտագործվում են որպես բուսական դեղամիջոցների բաղադրիչներ առողջական ամենատարբեր խնդիրների դեմ։ Այս բույսը հաճախ է օգտագործվում զարկերակայի գերճնշման բուժման ու խոլեստերինի բարձր մակարդակի կարգավորման համար, ինչն օգնում է նվազեցնել սրտամկանի հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Հայտնի է, որ ալոճենին բարելավում է արյան շրջանառությունն ու անոթների բորբոքումները, որոնք կարող են դառնալ թրոմբների առաջացման պատճառ։

Սխտոր Այս մթերքը պարունակում է ծծումբով հարուստ 33 միացություն, որոնք օժտված են հակաբորբոքային, հակաբակտերիալ ու հակաօքսիդանտային հատկություններով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ միացություններից մեկը՝ ալիցինը, հիանալի բնական միջոց է ճնշման ցուցանիշների կարգավորման համար։

Դարչին Դարչինը պարունակում է ցինամալդեհիդ բնական նյութ, որն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով։ Որպես թեյ դարչնի թուրմն օգտագործելը շատ արդյունավետ ու հասանելի բնական միջոց է զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика