ՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը: Մասնավորապես խոսքը Արագածոտնի Արարատի Կոտայքի Շիրակի և Սյունիքի համայնքների մասին է: Հրաժարականը պահանջում է 27 խոշորացված համայնք որոնց մեջ ընդհանուր առմամբ մտնում են 201 գյուղեր
Հիշեցնենք որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ Շուշի քաղաքը ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ հաստատելու համար