Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ արձակվել է 1200 կրակոց

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում,արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում,հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:Բացի վերոնշյալ խախտումներից ապրիլի 29-ին՝ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում,ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր /8 արկ/:ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика